ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաստաբանները դատարանից պահանջում են դադարեցնել Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դատավոր Աննա Դանիբեկյանից պահանջում են դադարեցնել անօրինական քրեական հետապնդումը:

Ոչ մեծ ընդմիջումից հետո նիստը վերսկսվեց, եւ նախկին նախագահի փաստաբանները պահանջեցին քրեական հետապնդումը դադարեցնել ՍԴ որոշման հիման վրա:

Անկախ այն հանգամանքից՝ համարո՞ւմ ենք արդյոք, որ հոդվածը դադարել է գոյություն ունենալ մարտի 26-ին կամ 29-ին, այս պահին, փաստորեն, իմ պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Քրեական օրենսգրքում այլեւս գոյություն չունեցող հոդվածով: Մեր միջնորդությունը քննարկելու փոխարեն, իսկ Դուք նույնիսկ պարտավոր չէիք դա քննարկել, Դուք պետք է դադարեցնեիք հետապնդումը, Դուք քննարկում եք նիստը հետաձգելու հարցը: Դուք պատկերացնո՞ւմ եք խախտման մասշտաբը: Ուզում եք՝ ասեմ, որ Դուք հանցագործության եզրի՞ն եք: Ես չեմ ուզում վիրավորել դատարանին, բայց դուք մտադիր եք շարունակել հետապնդումը գոյություն չունեցող հոդվածո՞վ: Լո՞ւրջ: Սցենարն արդեն պատրաստվա՞ծ է, դատախազների հետ քննարկվե՞լ է ամեն ինչ: Ապօրինի հետապնդման ե՞ւս 7 օր: Հետո դատախազներին հնարավորություն տալու վերաորակե՞լ մեղադրանքները: Դուք կարծում եք, դա կհաջողվի՞»,- վրդովվեց փաստաբանը: Այդ պահին դատավորը ընդհատեց փաստաբանին:

Նույն ոգով արտահայտվեցին Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս ամբաստանյալների փաստաբանները: Փաստաբան Հովհաննես Խուդոյանն առաջարկեց, որ դատարանը կարճ ընդմիջում հայտարարի եւ ապահովի դատախազների ներկայությունը: Փաստաբանների կարծիքով, սակայն, դատարանը կարող է դադարեցնել քրեական հետապնդումը Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա նաեւ դատախազների բացակայության պայմաններում, քանի որ ակնհայտ է, որ դատախազները կարող են անսահման երկարատեւ բացակայել, չնայած նախկինում հենց իրենք էին մյուսներին մեղադրում  դատավարությունը ձգձգելու մեջ: Միեւնույն ժամանակ, փաստաբանները ուղղակիորեն հայտարարեցին դատավորի վրա գործադրվող ճնշումների մասին: «Դուք ձեզ տեսե՞լ եք կողքից: Դուք արդարադատությունը հասցնում եք ծաղրի»,- ասաց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը: Համոթ դատարանի՝ դատական ​​կարգադրիչն այդ պահին փաստաբանի ձեռքից խլեց խոսափողը:

Հիշեցնենք, որ բացակայում էին երկու դատախազները, ըստ որում՝ նրանցից միայն Գեւորգ Բաղդասարյանից էր հաղորդագրություն ստացվել այն մասին, որ պատրաստվում է ծավալուն միջնորդություն՝ կապված նախօրեին հրապարակված ՍԴ որոշման հետ, ուստի դատախազը խնդրում է նիստը հետաձգել ապրիլի 6-ին: Պետրոս Պետրոսյանից ոչ մի լուր չէր ստացվել:

Սա դատարանի առաջին նիստն է Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որը ՔՕ 300.1 հոդվածը ճանաչել էր ՀՀ Սահմանադրության 78 եւ 79 հոդվածներին հակասող: ՍԴ-ն նախօրեին երեկոյան հրապարակել էր որոշման 42 էջանոց ամբողջական տեքստը: Եզրափակիչ մասը ՍԴ-ն հրապարակել էր դեռեւս անցած շաբաթվա վերջին: ՍԴ որոշումը վերջնական է, բողոքարկման ենթակա չէ: ՍԴ-ն 300.1 հոդվածը համարում է իրավունքի եւ մեղսագրվող արարքների տեսակետից անորոշ, պարզ չէ, թե ինչ կարգի տապալման մասին է խոսքը՝ հաշվի առնելով, որ հոդվածն ընդունվել է մի գործող Սահմանադրությամբ, բայց փորձել են կիրառել մյուս Սահմանադրության դեպքում:

Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը եւ Արմեն Գեւորգյանը մեղադրվում են հենց 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալում: Դատարանը, փաստորեն, նշված ամբաստանյալների, ինչպես նաեւ այս գործի շրջանակում համանման մեղադրանքով անցնող բոլոր անձանց նկատմամաբ այս հոդվածով քրեական հետապնդումը պետք է դադարեցնի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular