ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է կատարվում Կարմիր Շուկայի շուրջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախյան պատերազմից հետո, տևական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, որ Հայաստանի ու Արցախի ղեկավարների իմացությամբ ու համաձայնությամբ Կարմիր Շուկան հանձնվելու է Ադրբեջանին, որպեսզի թշնամին կարողանա անարգել մուտք գործի Շուշի։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Շուշին այսօր է հանձնվելու թշնամուն:

«Ուզո՞ւմ եք պատմեմ ձեզ, թե որն է եղել անցած պատերազմի ամենամեծ սուտը։ Այն, որ թուրքերը գրավել են Շուշին։ Չի եղել նման բան։ Ընդ որում, նրանք Շուշին չեն կարողացել գրավել ոչ թե այն պատճառով, որ քաղաքը լավ էր պաշտպանված, այլ որովհետև անգամ բնական պատնեշները հաղթահարելու բավարար ուժ չունեին։ Նրանք ուղղակի եկել են Շուշի։ Շուշին անգամ չի հանձնվել թշնամուն։ Կարևոր բան եմ ասում, խնդրում եմ ուշադիր եղեք։ Շուշին այսօր է հանձնվում Ադրբեջանին։ Եվ դա Կարմիր Շուկայում է արվում։ Դեռ մի ամիս առաջ եմ զգուշացրել, որ աչքներս այդ գյուղի վրա պահենք։ Եկել և ուզում են զավթեն այն։ Արդեն գրեցի, թե ինչի համար։ Եվ այդ ամենը երկու դավաճանների՝ Նիկոլի ու Արայիկի, համաձայնությամբ։ Նրանց հետ Ալիևի կողմից ձեռք բերված գաղտնի պայմանավորվածություններով»,- գրել էր քաղաքագետը։

168.am-ի հետ զրույցում Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանն ասաց, որ նման խոսակցություններ իրեն հայտնի չեն։

«Հիմա ես հուղարկավորության եմ, և նման լուրեր ես չեմ լսել, ո՞վ պետք է Կարմիր Շուկան վերցնի, ես տեղյակ չեմ, չգիտեմ»,- եզրափակեց Էդիկ Ավանեսյանը։

168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանն էլ նշեց, որ մոտավորապես երկու ամիս առաջ տեղեկատվություն ուներ, որ Կարմիր Շուկայում բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։

«Իմ իմանալով՝ այդ հարցը փակվել է այն պայմանով, որ տարածքային որևէ փոփոխություն չպետք է լինի, պարզապես շաբաթվա ինչ-որ օրերին հայկական զինուժի վերահսկողությամբ Ադրբեջանը կարող է այդ ճանապարհից օգտվել։ Իհարկե, սա ժամանակավոր պետք է լիներ, մինչև Ադրբեջանը գրավված տարածքներով դեպի Շուշի գնացող ճանապարհ բացեր։ Այդքանով կարծես հարցը փակվել էր։ Այսքանը ես գիտեի, գուցե նոր բան կա, այսպես ասած՝ գաղտնի պայմանավորվածություններ կան, բայց ես տեղյակ չեմ։ Այդ պատճառով էլ այս պահին հստակ որևէ բան չեմ կարող ասել»,- նշեց Վահրամ Բալայանը։

Նա ընդգծեց, որ կփորձի հարցը բարձրաձայնել, որպեսզի հստակ տեղեկատվություն ստանա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular