ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ»․ Ինչի՞ դիմաց պետք է Թուրքիան փոխի իր վերաբերմունքը Հայաստանի հանդեպ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Մենք ակնկալում ենք, որ Թուրքիան լուրջ արմատական փոփոխությունների կենթարկի Հայաստանի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը և կվերացնի թշնամական գործողությունները»,-երեկ Ազգային ժողովում պատասխանելով ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին` հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

Սակայն հետաքրքիր է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ 1991 թվականից ի վեր Անկարայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմին ակտիվ մասնակցում է Թուրքիան, որն էլ ահաբեկիչ վարձկաններ էր ուղարկում հայ զինվորի դեմ կռվելու։

Այդուհանդերձ, նկատենք, որ վերջին օրերին իշխանական վերնախավն այլ հռետորաբանություն է օգտագործում։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ երեք անգամ խուսափել է ուղիղ պատասխանել հարցին, թե արդյոք Թուրքիան Հայաստանի համար թշնամի պետություն է, թե ոչ. «Եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,-ասել էր նա:

Հիմա էլ արտաքին գործերի նախարարը հայտարարում է, թե Թուրքիան կվերացնի թշնամական գործողությունները: Սակայն հետաքրքիր է՝ ինչ է տեղի ունեցել, և ինչի դիմաց պետք է Թուրքիան փոխի իր վերաբերմունքը Հայաստանի հանդեպ:

Պաշտոնյաների այս պահվածքը երկու բան է նշանակում՝ կա՛մ որևէ բան է Հայաստանը խոստացել, ու հասարակությունը դարձյալ չգիտի, կա՛մ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք դարձյալ քաղաքացիներից գաղտնի են պահվել:

Բայց սա դեռ ամենը չէ. ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին՝ կապված Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների մասին, պատասխանել է. «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ղարաբաղի, հատկապես՝ Հադրութի շրջանի վերաբերյալ մենք շատ հստակ արտահայտվել ենք, և ԱԳՆ-ն ներկայացրել է իր ճանապարհային քարտեզը մեր պատկերացրած Արցախի հարցի լուծման վերաբերյալ, և այնտեղ մեծ տեղ է զբաղեցնում դեօկուպացիայի դրույթը», – նշել էր նա: Նկատենք՝ Արա Այվազյանի խոսքում որևէ բառ չկա Շուշիի մասին։ Ի՞նչ է ստացվում, իսկապե՞ս Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք է և մեզ պետք չէ՞։

Եվ մի բան էլ. պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին՝ նախարար Այվազյանն ասաց, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մշտապես խոսել է ղարաբաղյան հարցը պատերազմով լուծելու մասին, անգամ՝ բանակցությունների ժամանակ:

Բայց այս իրողությունը մեր աչքի առաջ ունենալով՝ և՛ վարչապետը, և՛ ԱԱԽ քարտուղարը, և՛ մի շարք պատգամավորներ խոսում են խաղաղության մասին՝ միակողմանի խաղաղության։ Այստեղ տեղին է հիշեցնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետևյալ խոսքերը. «Մեր ուժը մեր թուլության մեջ է»։ Այսինքն՝ հանրահավաքներում քննադատում են առաջին նախագահին, բայց առաջնորդվում նրա թեզերով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular