ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աչքփակոցի» Արցախում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետպատերազմյան Արցախի այս ծանր օրերին, երբ պետական կառավարման համակարգը գերծանրաբեռնված է գործում, համակարգը արդիականացնելու, չաշխատող կամ ուռճացված օղակներում օպտիմալացումներ անելու փոխարեն, Արցախից բարձր որակավորման կադրերի հոսք է նկատվում: Խնդիրն այն է, որ պատերազմից հետո, իր դիրքերը պահելու և իշխանության տապալում թույլ չտալու նպատակով, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ըստ արցախյան մեր աղբյուրների, ընդդիմադիրների «բերանները փակելու» հեշտ ճանապարհն է ընտրել: «Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարման ամենատարբեր օղակներում են տեղավորում այն անձանց, ովքեր պատերազմից հետո ակտիվ բողոքում էին իշխանությունների և անձամբ Հարությունյանի դեմ: Նախորդ շաբաթ արցախյան լրատվականներից մեկը հարցում էր ուղարկել նախագահական, որի արդյունքները պարզապես զարհուրելի էին:

Հարցումից պարզ է դառնում, որ Արցախի նախագահն ունի 40 օգնական, խորհրդական, խորհրդատու, ներկայացուցիչ: Հետպատերազմյան Արցախում, որը կորցրել է իր տարածքի 70-75 տոկոսը, նախագահը կտրուկ մեծացրել է օգնական-խորհրդականների թիվը: Ի դեպ, ինչպես այս ցանկում, այնպես էլ գործադիր մարմնի տարբեր օղակներում կարելի է հանդիպել երբեմնի ընդդիմադիր դեմքերի, ովքեր նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կոշտ հայտարարություններ էին անում Արայիկ Հարությունյանի հասցեին, իսկ այսօր տեղավորվել են կառավարման համակարգի տարբեր օղակներում՝ նախարարներից մինչև տարատեսակ օգնականներ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքական «հաշիվների» արդյունքում աշխատանքից ազատվում են բանիմաց կադրերը՝ իրենց տեղը զիջելով երբեմնի ակտիվիստներին:

Նրանցից մի մասին ավելի ցածր պաշտոններ են առաջարկվում, որոշներին էլ առաջարկում են առանց պաշտոնի ամսական «քեշ» գումար՝ «մինչև մի տեղ բացվի»: Հետևանքն այն է, որ պաշտոնական, մասնագիտական աճի բացակայության պայմաններում ոմանք նախընտրում են մեկնել Հայաստան կամ ՌԴ, որովհետև պետական համակարգի միջին ու բարձր օղակներում նախընտրությունը տրվում է նախկին ընդդիմադիրներին,ավելի կոնկրետ՝ նրանց, ովքեր համաձայնում են պաշտոնի դիմաց «աչք փակել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular