ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ «որոշումներ» է ուզում կայացնել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ կապված ՍԴ հայտնի որոշման առնչությամբ գրեթե բոլորն էլ վստահ էին, որ Նիկոլ Փաշինյանը չի թաքցնի իր զայրույթն ու դժգոհությունը և անպայման կարտահայտվի: Եվ ահա, Արմավիրի մարզում նա ասել է, թե «որոշումը մի հատ պիտի կարդանք, տեսնենք՝ մեջն ինչ է գրված, որ հետագայի վերաբերյալ կայացնենք որոշումներ»: Շատերի համոզմամբ, այս հայտարարությամբ Փաշինյանը խոստովանում է, որ Մարտի 1-ի գործը բացառապես քաղաքական է և ուղղորդվում է գործող իշխանությունների կողմից, քանզի, ի վերջո, ի՞նչ գործ ունի երկրի վարչապետը որևէ քրեական գործի առնչությամբ որոշումներ կայացնելու հետ:

«ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը երբևիցե չի թաքցրել և չի թաքցնում, որ իշխանության գալուց հետո ինքն ուղղակիորեն գործեր է սարքում, գործեր է կարում, անում է այն, ինչ իրեն ձեռնտու է՝ արհամարհելով և՛ օրենքները, և՛ Սահմանադրությունը: Իշխանության գալուց հետո ասում էր՝ «մարտի 1-ի գործը մեզ համար բացահայտված է»: Բայց անգամ այն դեպքում, երբ բացահայտ խայտառակվել է, առանց ամաչելու նույն տրամաբանության մեջ կրկին հայտարարություններ է անում, ինչը զարմանալի չէ: Նա բացահայտ ցույց է տալիս, որ հետքայլ չի անելու, որ նոր գործեր են սարքելու, կարելու, որպեսզի նույն Ռոբերտ Քոչարյանին և Մարտի 1-ի գործով անցնող նախկին պաշտոնյաներին, իրենց կարծիքով, «ահ ու սարսափի» մեջ պահեն»,«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի կարծիքով էլ, ՍԴ-ի շուրջ ամբողջ գործընթացն այս գործով էր պայմանավորված. «Եթե ուզում են կարդալ, թող կարդան:

Մեծ հաշվով, այդ ընթերցանությունն ընդամենը կարող է բարձրացնել որոշ անձանց իրավագիտակցության մակարդակը, թեպետ կարծում եմ, որ հատկապես «Իմ քայլի» ներկայացուցիչների համար դա ինչ-որ առումով արդեն ուշ է: Մյուս կողմից՝ կարծում եմ, որ շատ ավելի արտահայտիչ է սորոսական ուղղվածություն ունեցող գործիչների պնդումները՝ կապված ՍԴ դատավորների ընտրության ընթացակարգերի հարցերի հետ: Եվ հենց այդ պնդումներից կարելի է ուղիղ հետևություն անել, որ ՍԴ երեք դատավորի հեռացնելու, ՍԴ-ն կազմալուծելու ամբողջ գործընթացը պայմանավորված է եղել հենց այդ գործով և հենց այդ գործով ցանկալի որոշում կայացնելու նպատակով»,-ասաց Մելիքյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular