ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վերջերս համացանցում հուզմունքով կարդացի, որ ոմն Մերի ներկել է իր մազերը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Aravot.am-ը գրում է.

Վերջերս համացանցում հուզմունքով կարդացի, որ ոմն Մերի (ազգանունն արդեն չեմ հիշում) ներկել է իր մազերը: Քանի որ այդ լուրը «վերարտադրվել է» մի քանի կայքերում, ենթադրում եմ, որ Մերին ունի հազարավոր երկրպագուներ, որոնք անտարբեր չեն իր մազերի գույնի հանդեպ եւ ամեն անգամ ցնցվում են, երբ այդ գույնը փոխվում է: Դա է վկայում նաեւ «like»-երի եւ քննարկումների քանակը:

Դա նորմալ է՝ մարդիկ, հատկապես երիտասարդները, չպիտի անընդհատ մտածեն լուրջ խնդիրների մասին, նրանք պիտի ունենան ժամանցի, զվարճանալու հնարավորություն:

Ով ինչպես է զվարճանում՝ դա կախված է ճաշակից եւ մտահորիզոնից: Բայց նորմալ չէ, երբ ժամանցի, զվարճանքի համար նախատեսված լուրերը մատուցվում են որպես լուրջ, ազգի համար բեկումնային նշանակություն ունեցող եւ շաբաթներով ու ամիսներով «ծամծմվում են», այսպես ասած, տատանվում են «այո»-ի եւ «ոչ»-ի արանքում:

Այդ թեմաների դիպուկ օրինակները բերված են «ՀԺ»-ում Աննա Հակոբյանի հոդվածում՝ Ծառուկյանը կվերադառնա՞, թե՞ չի վերադառնա քաղաքականություն, Վիկտորը կստեղծի՞, թե՞ չի ստեղծի իր կուսակցությունը, այս կուսակցությանը կմիանա՞, թե՞ չի միանա Սեյրան Օհանյանը (հուսով եմ, հարգարժան գեներալը նման քայլի չի գնա):

Որպես բարձրաշխարհիկ կյանքի մի երանգ, դա, իհարկե, հետաքրքիր է, ճիշտ այնպես, ինչպես հետաքրքիր է, թե մազերի որ գույնն է այս պահին գերադասում Մերին: Բայց ներկայացնել դրանք որպես շատ սկզբունքային խնդիրներ, որոնցից կախված է մեր երկրի ապագան, դա, ինձ թվում է, չափազանցություն է:

Պարզ է, որ Բաղրամյան-26-ում, կառավարությունում, ՊՆ-ում եւ այլ գերատեսչությունում նստած մի չինովնիկի ձեռնտու է, որ վերոհիշյալ հարցերը կամ՝ Պողոսին նշանակելու ու Պետրոսին ազատելու հարցը լուծվի մի ձեւով, իսկ մյուս չինովնիկին ձեռնտու է, որ հարցը լուծվի ճիշտ հակառակ ձեւով: Այդ իրենց պալատական, խարդավանքային տրամաբանությունից ելնելով՝ նրանք տարբեր տեսակի «ազդակներ» են ուղարկում լրատվամիջոցներին:

Այստեղից էլ գալիս են «ծամծմոցն» ու «տատանումները»: Բայց այստեղ կա, ինձ թվում է, ավելի կարեւոր հարց: Կարծում եմ, որ մեր հասարակության եւ լրատվամիջոցների առնվազն մի մասը պետք է կատարի հաջորդ քայլը դեպի հասունություն եւ խոսի ոչ միայն այն մասին, թե ինչ կա, այլեւ այն մասին, թե ինչպես պետք է լինի: Այսինքն՝ ոչ թե անձերի, այլ սկզբունքների, ինստիտուտների, մեխանիզմների մասին: Այդ պարագայում «բարձրաշխարհիկ» լուրերն, ըստ երեւույթին, կնահանջեն երկրորդ պլան:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular