ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիպրոսը Հայաստանը ներառել է այն երկրների ցանկում, որտեղից զբոսաշրջիկներ կարող է ընդունել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ապրիլի 1-ից Կիպրոսի Հանրապետության առողջապահության նախարարությունը Հայաստանը պաշտոնապես ներառեց այն երկրների թվին, որտեղից զբոսաշրջիկներ կարող են գնալ կղզի: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը ՝ հղում կատարելով Առողջապահության նախարարության գրանցամատյանին։

Այս գրանցամատյանում Հայաստանն ընդգրկվել է պետությունների «կարմիր խմբում»: Այս երկրներից ժամանած ուղևորները կարող են խուսափել պարտադիր երկշաբաթյա կարանտինից, եթե երկու անգամ հաջողությամբ անցնեն նոր կորոնավիրուսի ստուգումը: Նրանք պետք է իրենց ձեռքում ունենան թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթը՝  72 ժամ վաղեմությամբ, որից հետո  ինչպես նաև  Կիպրոսի Լառնակա կամ Պաֆոս քաղաքների միջազգային օդանավակայաններում ևս մեկ  կորոնավիրուսի թեստ պետք է հանձնել։ Այն ևս  պետք է ցույց տա  բացասական  արդյունք:

Բացի այդ, Կիպրոս ժամանող ուղևորները կղզի մեկնելուց առաջ 24 ժամվա ընթացքում պետք էառցանց լրացնեն CyprusFlightPass  ներգաղթի ձևաթուղթը:

Բացի 32 երկրներից, որոնք արդեն «կարմիր խմբում» էին, ներառվել են Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, ԱՄԷ-ն, Ուկրաինան, Բելառուսը, Վրաստանը, Հորդանանը, Լիբանանը, Բահրեյնը, Քաթարը և Եգիպտոսը,

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular