ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանադրական դատարանը 8:0 ձայնով է հակասահմանադրական ճանաչել ՔՕ 300.1 հոդվածը, իսկ այս պարագայում մեղադրանքի վերաորակման մեխանիզմ չկա, և չի կարող լինել. Արամ Վարդևանյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Սահմանադրական դատարանը 8-0 ձայն հարաբերակցությամբ, այսինքն միաձայն է հակասահմանադրական ճանաչել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որի մեջ մեղադրվում էին Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գևորգյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը: Ես 8:0 հատուկ եմ շեշտում, որովհետև չնայած բոլոր միջամտություններին մենք ունեցանք հակասահմանադրական ճանաչված կարծիք, որովհետև դա անորոշ ու հստակ չէր, դա ընդունման պահին օրենքի հեղինակն է ասել, որ դա իրավիճակային հարց լուծող է:

Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից, ՍԴ-ում նրա ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

Հարցնին, թե տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տուժող կողմերի ներկայացուցիչներ մեղադրող կողմին  հուշում են, պահանջում են անգամ, որպեսզի մեղադրանքը վերաորակավորվի, սակայն դա հնարավոր է  միայն այն դեպքում, երբ նոր ապացույց է ի հայտ եկել, սակայն այս գործով ապացույցների զննման փուլին դատարանը չէր հասել, և մյուսը, հնարավոր է մեղադրանքը փոխել, եթե ի հայտ է գալիս նոր հանգամանքը, որն այստեղ կրկին անհնար է, բացի այդ, դատաքննության փուլին անցնելուց առաջ էլ դատախազները չեն պահանջել մեղադրանքի փոփոխություն, արդյո՞ք հնարավոր է  փոխել մեղադրանքը, Արամ Վարդևանյանը բացասական պատասխան տվեց:

«Դուք դիպուկ նկարագրեցիք, իսկ արարքի վերաորակավորման մասին խոսում են մարդիկ, ովքեր նույնիսկ իրավաբանի կրթություն չունեն, որ մի հատ էլ խոսում են քերական դատավարության ամենաբարդ համակարգերից մեկի մասին, հետևաբար բնականաբար, ինչ կցանկանան կխծոսեն, եկեք ժպիտով վերաբերվենք ու անցնենք առաջ: Մենք չունենք այնպիսի նոր հանգամանք, որ վերաորակավորում լինի, մենք ունենք իրավիճակ. ունեինք ՔՕ 300.1 հոդվածը, հիմա չունենք, վերաորակման մեխանիզմ չկա, և չի կարող լինել»,-ասաց Վարդևանյանը:

Նա նաև նշեց այլ անհնարինություններ, որոնք հնարավորություններից զրկում են մեղադրանքի վերաորակավորում անել:

Ինչ վերաբերում է վաղը կայանալիք դատական նիստին Արամ Վարդևանյանն ասաց, որ նախ մեկ այլ իրավական երկրում դատարանն արգ նիստ կգումարեր և կդադարեցներ քրեական հետապնդումը, սակայն Աննա Դանիբեկյանը դա չի արել:

Ինչ վերաբերում է մինչ այդ կայացված դատական ակտերին ու որոշումներին, Արամ Վարդևանյանն ասաց, որ փաստաբանական թիմը առանձին հանդես կգա հայտարարությամբ, սակայն Ռոբերտ Քոչարյանի իրավունքների կոպտագույն  խախտում է տեղի ունեցել և այդ խախտումները ենթակա են պատասխանատվության:

Ինչ վերաբերում է մարտավարությանը ու փաստաբանական թիմի հասցեին հնչող այն մեղադրանքներին, որ նրանք դիտավորյալ ձգձգում էին դատական պրոցեսը, որպեսզի դատարանը չհասներ դատաքննության փուլին, Արամ Վարդևանյանը չհամաձայնեց, նշելով, որ նման մարտավորություն չեն ունեցել, իսկ եթե Աննա Դանիբեկյանը մի քանի ամիս չգնար արձակուրդ, վերապատրաստումների, ապա վաղուց անցած կլինեին դատաքննության փուլին, իսկ իրենց ներկայացրած միջնորդությունները տեղին են:

Հարցին, թե դատական նիստերի դահլիճից դուրս ինչ հարաբերություններ ունի մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի հետ, Արամ Վարդևանյանն ասաց.«Գևորգ Բաղդասարյանին ճանաչում եմ տևական ժամանակ է, իր մասին ունեցել եմ, հիմա էլ կարող եմ ասել, որպես գիտնականի, դրական կարծիք ունեմ»:

Հարցին, թե բա՞րդ հակառակորդ է, Վարդևանյանն ասաց՝ արժանի հակառակորդ է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular