ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գոհար Ավետիսյանի հարսանիքն Ադրբեջանում սկանդալ է առաջացրել (լուսանկարներ)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Wnews.am-ը գրում է.

Ծագումով ադրբեջանցի ռուս ոճաբան Նազիլյա Մեհդիեւան Երեւանում մասնակցել է Մոսկվայում հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի հարսանեկան արարողությանը, ինչն էլ Ադրբեջանում սկանդալ է առաջացրել։

333

Ոճաբանը սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ ուղղված իրեն քննադատողներին.

«Բարի լույս բոլորին։ Իմ գրառումը նվիրում եմ սկանդալներին, ինտրիգներին ու հետազոտություններին։ Ես չգիտեի, որ բուռն արձագանքի կարժանանամ ադրբեջանցիների եւ  ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից։ Բոլորին միանգամից պատասխանեմ. ես ծնվել եմ Ռուսաստանում եւ ունեմ ՌԴ քաղաքացիություն։ Կարող եմ մեկնել ինչպես Ադրբեջան, այնպես էլ Հայաստան եւ ոչ ոք ոչինչ չի կարող ասել, ամեն ինչ հանգիստ ու լավ է, ոչինչ պետք չէ հորինել։ Ես կարող էի չանել այս գրառումը, պարզապես նյարդայնացրեց, որ դուք անդրադառնում եք իմ ընտանիքին, երեխաներին։ Այո, ես զտարյուն ադրբեջանցի եմ, իսկ այն, որ ձեզ զայրացրել է ընկերուհուս հարսանիքին Երեւան մեկնելը, չեմ կարող հասկանալ, ի՞նչ կա դրանում։ Իսկ ինչու՞ եք լռում, երբ այնտեղ են մեկնում  քաղաքական գործիչներ, մարզիկներ եւ սովորական մարդիկ։

yfgmdqfvkqq

Հանդարտվեք, կրկես մի սարքեք, չէ որ դուք մարդիկ եք, ոչ թե ոչխարների հոտ , ավելի բարի եղեք, ունեցեք ձեր կարծիքը, կախված մի եղեք քաղաքականությունից։

Ինչ եք խոսում. ինչ տարբերություն, թե ես որտեղ եւ ինչու եմ մեկնել։ Ապրեք ձեր կյանքով։ Այն, որ այնտեղ եմ մեկնել, իմ իրավունքն է։ Դա իմ ընկերուհու հարսանիքն է, կներեք, բայց ինձ թվում է, որ այնքան ցածր է ընտրել ընկերներին՝ ելնելով իրենց ազգային պատկանելությունից։ Եթե նա լավ մարդ է, սակայն հայուհի է, ուրեմն վե՞րջ, նրա հետ չի՞ կարելի ընկերություն անել, նա զինվորների՞ է սպանել։ Վերջացրեք։ Բոլորս ենք մեր ազգերի միջեւ խաղաղություն, բարություն կամենում։ Իսկ դուք, չիմանալով ինձ՝ վիրավորում եք։ Ինքներդ կարդացեք, թե ինչ եք գրել։ Ես այնքան վատն եմ, որ ընկերուհուս հարսանիքին Երեւան եմ գնացել, իսկ դուք բոլորդ այնքան լա՞վն եք։ Սկզբում տեսեք, թե ինչպիսի կեղտ է հոսում ձեր կողմից։ Հուսամ՝ բոլորին հասավ, հանդարտվե’ք արդեն»։

dtecpvv_ilc_yxqcm9b6j0

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular