ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից. ՇՄ նախարարության նոր լուծումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Սևանի կենսապաշարների կայուն կառավարման համար համալիր մոտեցման անհրաժեշտություն է տեսնում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը նշեց, որ կայուն կառավարումը ենթադրում է Սևանի պաշարների հաշվառում, ուսումնասիրություն, պահպանում, որս կատարելու չափաքանակի սահմանում և այլն:

Սևանում ձկնապաշարի օգտագործումը կանոնակարգելու, գործընթացն առավել կառավարելի դարձնելու համար արդյունագործական ձկնորսության ծրագրի 2-րդ փուլն է իրականացվում, որը թույլ է տալիս ձուկ որսալ սահմանված չափաքանակով ու սահմանված պահանջներին համապատասխան: Ծրագրին զուգահեռ պատկան մարմինները քննարկում են մի տարբերակ, որ ձկնորսության ամբողջ գործընթացը կազմակերպվի պետական կազմակերպության կողմից, իսկ ձկնորսներն այնտեղ լինեն աշխատող:

«Նախատեսվում է ծրագրի մշակում, ըստ որի, ստեղծվի պետական կառույց, որը կկազմակերպի ամբողջ ձկնորսության գործընթացը, ձկնորսներն էլ կլինեն այդ կառույցի աշխատողը:  Կառույցը կլինի նաև մթերողը: Այսինքն՝ մեկ կետով կապահովվի Սևանում ձկնորսության գործընթացը, և այդ կառույցը պատասխանատու կլինի հսկողության համար: Այստեղ շատ կարևոր է աշխատանքի, աշխատատեղերի հարցը: Դրանով կլուծվի սոցիալական խնդիր»,- ասաց Ոսկեհատ Գրիգորյանը:

Սևանում ձկան որսի գործընթացը պետական կազմակերպության միջոցով կազմակերպելը, ըստ Ոսկեհատ Գրիգորյանի, կարևոր է տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից: Ձկնորսները, գործելով տվյալ կազմակերպությունում, կունենան կայուն աշխատավարձ: Նրանք կվարձատրվեն նաև այն ժամանակահատվածում, երբ պարապուրդի մեջ կլինեն: Սա թույլ կտա դուրս գալ հնարավոր ապօրինությունների դաշտից:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վարչության կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արմեն Արաբյանի խոսքով, պետական կառույցի հետ աշխատելով, առաջ են քաշում կյանքի ապահովագրության բաղադրիչը, որոնք կունենան ձկնորսները: Արմեն Արաբյանը նշեց, որ տարվա ընթացքում լինում են ջրահեղձության դեպքեր, հետևաբար կարևոր է, որ սոցիալական երաշխիքներ լինեն: Ինչ վերաբերում է ձկնորսության գործընթացը պետական կառույցի կողմից կազմակերպելուն, ապա Արմեն Արաբյանը վերհիշեց խորհրդային տարիներին ունեցած փորձը:

«Խորհրդային տարիներին կային ձկնորսական տնտեսություններ, որտեղ ձկնորսներն աշխատում էին: Մենք մտածում ենք, որ գործընթացը կազմակերպվի մեկ պետական կառույցի կողմից, ձկնորսը հանգիստ խղճով կգնա աշխատանքի, իր աշխատավարձը կստանա, ձուկն էլ կհանձնի պետությանը, որն էլ կկազմակերպի դրա իրացումը»,- ասաց տեսչության ներկայացուցիչը:

Առաջարկվող լուծումը դեռ քննարկվել է Գիտությունների ազգային ակադեմիայի հետ: Այն կդրվի հանրային քննարկման՝ ընդգկելով բոլոր շահագրգիռ կողմերին:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular