ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմական փորձագետը նշել է արտասահանցիների մոտ ամենահանրահայտ ռուսական ռազմական տեխնիկան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
inforeactor.ru-ն դրում է, որ արտաքին շուկայում ամենատարածված ռազմական սարքավորումներն է թվարկել ռազմական փորձագետ, պաշտոնաթող գնդապետ Վիկտոր Լիտովկինը iReactor-ի համար:
 
«Արմատա» տանկը աշխարհում հետպատերազմյան ծանր զրահատեխնիկայի երրորդ սերնդի միակ ներկայացուցիչն է: Այն ունակ է կատարել բազմաթիվ մարտական առաքելություններ՝ առանց անձնակազմի անմիջական մասնակցության նորագույն էլեկտրոնիկայի շնորհիվ: Մի քանի տասնամյակ Ռուսաստանին հաջողվել է լինել զենքի միջազգային շուկայի առաջատարների մեջ: Վիկտոր Լիտովկինը կարծում է, որ այդ փաստը կապված է հայրենական արտադրանքի բարձր որակի և լայն տեսականու հետ: «Ռուսական ռազմական տեխնիկանն ամենաարդյունավետն է, բայց ոչ ամենահեշտը շահագործելիս: Մենք երբեք ռազմական տեխնիկայի մատակարարումները չենք կապում քաղաքական պայմանների հետ», - ասել է Լիտովկինը:
 
IReactor-ի զրուցակիցը նշել է, որ արտասահմանում հատկապես պահանջարկ ունեցող ռուսական ռազմական զենքի ցուցակում, բացի T-14 «Արմատա» տանկից, ներառված են T-72 «Ուրալ» տանկը, T-90 «Վլադիմիր» տանկը, 2S19 «Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցը, ՍՈւ ապրանքանիշի ինքնաթիռները, ինչպես նաև որոշ նավեր ու «Վարշավյանկա» սուզանավերը:
 
Արտերկրում ռուսական տեխնոլոգիայի ժողովրդականության բազմաթիվ օրինակներ կան: Կալաշնիկովի ինքնաձիգից սկսած և ավարտված Ս-400 զենիթահրթիռային համակարգով, ավելացրել է Լիտովկինը: Հիմնական մարտական տանկը, որը կառուցվել է 1980-ականների վերջին դա T-72B–ի արդիականացում է, որին «Վլադիմիր» անունն է տրվել նրա գլխավոր դիզայներ Վլադիմիր Պոտկինի մահից հետո: 21-րդ դարի առաջին տասնամյակում այն աշխարհի ամենալավ վաճառվող նոր հիմնական մարտական տանկն է եղել: Արտերկրում առաքումների համար մշակվել է բարելավված բնութագրերով T-90S տանկի արտահանման տարբերակը: Մարտի դաշտում «Վլադիմիրը» առաջին անգամ հայտնվել է Սիրիայում: 2015 թվականից այդ երկիր են ուղարկվել ռուսական արտադրության շուրջ 30 տանկեր: Նաև, ռուսական արտադրության այդ մարտական մեքենաները սպասարկվում են Իրաքին, Հնդկաստանին, Հայաստանին և այլ երկրներին: Հզոր հրետանային համակարգ է 2S19 «Մստա-Ս» ինքնգնաց հաուբիցը: Այն կարող է խոցել թիրախները մեծ հեռավորության վրա: Ինքնագնաց հաուբիցը կարող է անընդհատ փոխել դիրքը և իրականացնել ուղղորդված կրակ՝ խուսափելով պատասխան գործողություններից: 2017 թվականի դրությամբ Բելառուսում, Ուկրաինայում, Վրաստանում և շատ այլ երկրներում նման ռուսական ինքնագնաց հաուբիցները սպառազինության մեջ են ...:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular