ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ մարտի 29

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է աշխատանքի համար: Դուք ձեր առաջ բարձր նպատակներ կդնեք ու պատրաստ կլինեք դրանց հասնելու համար շատ աշխատել: Նոր ու օգտակար բան սովորելու, ուրիշի փորձը յուրացնելու շանս կլինի: Որոշ Խոյեր այսօր կծանոթանան մարդկանց հետ, որոնց հետ երկար ժամանակ ընկերություն կանեն: Կարող եք նախաձեռնող լինել սիրային հարաբերություններում: Հենց ձեր արարքներից ու խոսքերից հաճախ դրական փոփոխություններ կսկսվեն:

Ապագայի նոր ծրագրեր կհայտնվեն, բայց դրանք հազիվ թե կարողանաք նախնական տեսքով կյանքի կոչել: Նոր ծանոթների հետ ձեր մտահղացումներով կիսվելուց առաջ ինչպես հարկն է ամեն ինչ մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը լավ նորություններ կբերի, գլխապտույտ հեռանկարներ կբացի: Կարող եք մեծ հաջողությունների հասնել: Դուք վճռական տրամադրված կլինեք, կուզենաք անհապաղ գործել: Սակայն շտապողականությունը հիմա անտեղի է, ինչ քայլ էլ որ ծրագրեք անել, այն ինչպես հարկն է մտածեք:

Բարենպաստ օր է ընկերների և հին ծանոթների հետ հանդիպելու համար: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը: Դրանք դրական հույզեր կպարգևեն, հաճելիորեն կզարմացնեն: Որոշ Ցուլեր կհասկանան, թե ինչ սխալներ են նախկինում գործել և ինչպես ապագայում խուսափել դրանցից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Առավոտյան հնարավոր են փոքրիկ տհաճություններ, տարաձայնություններ մտերիմների հետ, ցավալի թյուրիմացություններ: Օրվա մնացած մասը շատ լավ կանցնի: Նոր հնարավորություններ կբացվեն, որոնցից անպայման կօգտվեք: Հնարավորություն կունենաք ծանոթանալ և ընկերանալ մարդկանց հետ, որոնք կարող են ձեզ շատ բան սովորեցնել, աջակցել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն, զրույցների համար թեմաներ ու բոլորին հետաքրքրող գործեր կգտնվեն: Հնարավոր են դրամական մուտքեր, չի բացառվում՝ վերադարձնեն հին պարտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է վճռական գործողությունների համար: Եթե վերջին շրջանում մտածում էիք ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու մասին, կարող եք անցնել կոնկրետ քայլերի: Հավանական է աշխատանքի, ուսման կամ ստեղծագործ ինքնաիրացման հետ կապված նոր գաղափարներ ու ծրագրեր հայտնվեն: Նկատի ունեցեք, որ ինչքան շուտ սկսեք գործել, այնքան արագ կստանաք առաջին արդյունքները:

Շրջապատողների խորհուրդներն ամեն անգամ օգտակար չեն լինի, իսկ ահա սեփական ինտուիցիային կարող եք վստահել: Հենց այն կհուշի նպատակին տանող ամենակարճ ճամփան, կօգնի խուսափել լուրջ սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը հաջող և արդյունավետ կլինի: Կլուծվեն վերջին ժամանակներս անհանգստացնող խնդիրները, բարդ իրավիճակից ելք կգտնվի: Աշխատեք բոլոր կարևոր գործնական բանակցությունները մինչև կեսօր անցկացնել: Այդպես ավելի հեշտ կլինի բոլորին գոհացնող լուծում գտնելը:

Օրվա երկրորդ կեսին գործերում հավանական են դժվարություններ ու ձգձգումներ: Մտածածն իրագործելու համար պիտի ջանքեր գործադրեք: Օրը ծրագրելիս սա հաշվի կառնեք: Արժե ժամանակ թողնել նաև հանգստի համար: Ձեզ համար օգտակար կլինի ուժերը վերականգնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաջող օր է: Դուք ճիշտ որոշումներ կընդունեք, գլուխ կհանեք դժվարություններից: Կողքից օգնության կարիք չի լինի, բայց եթե առաջարկեն, հրաժարվել պետք չէ: Հնարավոր է երկարատև, հաճելի ու շահավետ համագործակցության սկիզբ: Հրաշալի գաղափարներ կունենաք: Շուտով կգտնեք դրանք իրագործելու եղանակը:

Ընտանեկան հարաբերությունները ներդաշնակ կլինեն, մտերիմների հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունն ու կոգեշնչեն: Օրվա երկրորդ կեսը հրաշալի է ընտանեկան տոնի համար, որի համար անպայման առիթ կգտնվի: Ընկերները կարող են լավ նորություններ բերել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դրական միտումների ազդեցությունը գերակշռող կլինի, շատ բանի կկարողանաք հասնել: Օրը հարմար է փորձարկումներ անելու, արդեն ծանոթ խնդիրների լուծման նոր եղանակներ փնտրելու, արդարացված ռիսկի գնալու համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, որոնք մյուս նշանների ուժերի սահմաններում չեն եղել:

Հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն՝ կապված բիզնեսի հետ, եկամուտները մեծացնելու հնարավորություն կլինի:
Ուշադրություն դարձրեք մտերիմներին. այսօր նրանք դրա կարիքը շատ կունենան և ուրախ կլինեն դրա համար: Կարող եք տան համար պիտանի իրեր գնել. այստեղ ընտրության հարցում չեք սխալվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Նոր ծրագրեր ու հրաշալի գաղափարներ կհայտնվեն: Դուք կհասկանաք, որ մտածածն իրագործելու համար պիտի դժվարություններ հաղթահարեք, և դա ձեզ չի վախեցնի: Գործնական ակտիվությունը շատ մեծ կլինի, դուք կկարողանաք առաջ անցնել մրցակիցներից, ամրապնդել ձեր դիրքերը:

Օրվա կեսը բարենպաստ է բանակցությունների, պոտենցիալ գործընկերների հետ հանդիպումների համար: Տարաձայնություններ հազիվ թե առաջանան, իսկ եթե դա տեղի ունենա, շուտով կկարողանաք փոխհամաձայնության հասնել: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում և հարմար է անսովոր ժամադրության համար: Հեշտությամբ ինչ-որ բանով հաճելիորեն կզարմացնեք սիրելիին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շրջապատողների հետ լեզու գտնելը երբեմն բարդ կլինի: Կոնֆլիկտներից խուսափելու, փոխհամաձայնության հասնելու, սուր անկյունները հարթելու համար պիտի ջանքեր գործադրեք: Կարևոր է հասկանալը, որ վեճեր պետք չեն ո՛չ ձեզ, ո՛չ շրջապատողներին և աշխատեք ձեզ բարեհամբույր պահել, որքանով որ դա թույլ են տալիս պայմանները: Շատ Աղեղնավորների կօգնի ավելի վաղ ստացած փորձը:

Երեկոյան հին նախասիրությանը վերադառնալու, ձեզ վաղուց հետաքրքրող բաներով զբաղվելու հնարավորություն կլինի: Դուք արագ կսովորեք այն, ինչ կարող է պետք գալ: Ձեր հաջողությունները կուրախացնեն մտերիմներին: Լավ է նախաձեռնող լինեք. ձեզ ընդառաջ կգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կենտրոնացեք ձեր գործերի ու հետաքրքրությունների վրա: Չարժե չափազանց շատ ժամանակ տրամադրել շրջապատողներին, անհանգստանալ նրա մասին, թե ինչ են ձեր մասին մտածում, ինչպես են գնահատում ձեր արժանիքներն ու ձեռքբերումները: Միայն դուք կարող եք որոշել, թե ինչն է կարևոր, իսկ ինչի մասին մտածել չարժե:

Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, տարաձայնությունների առիթներ չեն լինի: Գումարի հետ զգույշ եղեք, քանի որ հակված կլինեք այն չմտածված ծախսել, իրեր գնել, որոնց կարիքն առանձնապես չունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք հաջողության կհասնեք, եթե ձեռքերը ծալած չնստեք և գործերը հենց առավոտվանից ստանձնեք: Լավ օգնականներ և հուսալի համախոհներ գտնելու շանս կա: Դրա հետ միասին դուք չպետք է մերժեք ուրիշների աջակցության խնդրանքները: Բարենպաստ օր է գործնական բանակցությունների համար: Չեն բացառվում առաջարկները, որոնց կուզենաք անմիջապես համաձայնությամբ պատասխանել:

Հավանական են փոփոխություններ անձնական հարաբերություններում: Մի վախեցեք նախաձեռնող լինել, խոսել ձեր զգացմունքների մասին: Մարդը, որի համար թանկ եք, ձեզ անպայման ճիշտ կհասկանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսն արդյունավետ օգտագործեք: Դա հաջող շրջան է, որի ժամանակ շատ բան կարող եք հասցնել: Ճիշտ է, պիտի շատ արագ գործեք, իսկ մտորումների համար ժամանակ քիչ կլինի: Բարեբախտաբար, ամենաակներև լուծումները հաճախ ճիշտ կլինեն, և դուք համարյա չեք սխալվի:

Օրվա երկրորդ կեսին ցանկալի է խուսափել ծանրաբեռնվածությունից: Աշխատեք ուրախացնել ինքներդ ձեզ ու մտերիմների հետ կիսվեք դրական հույզերով: Հարմար ժամանակ է անսովոր զվարճանքների, պայմանների փոփոխության, հետաքրքիր մարդկանց հետ հանդիպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular