ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դաժան ու սահմռկեցուցիչ դեպք Լոռու մարզում. 62-ամյա ամուսինը կասկածվում է 44-ամյա կնոջը խեղդամահ անելով սպանելու մեջ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 23-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացություն, որով պարզվել է այն մասին, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Լոռու մարզի Պուշկինո գյուղում հանկարծամահության դեպքը այլ է. տեղի ունեցածը սպանություն է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 19-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Գյուլաքարակ գյուղի բնակիչ, 62-ամյա Վիլեն Գագինյանը և հայտնել, որ դուստրը՝ 44-ամյա Արևիկ Գագինյանը, մահանալուց մի քանի օր առաջ իրեն հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին իրենց տանը ամուսինը՝ 62-ամյա Հակոբ Կիրակոսյանը, ծեծի է ենթարկել իրեն, ինչի պատճառով դեմքին կապտուկներ են առաջացել։

Արդեն սեպտեմբերի 9-ին մահացած Ա. Գագինյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կողմից ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որով պարզվել է, որ Ա. Գագինյանը սեպտեմբերի 8-ից մինչև սեպտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Պուշկինո գյուղի 2-րդ փողոցի թիվ 114 հասցեում գտնվող իր առանձնատանը սպանվել է արտաքին շնչառական ուղիներն օտար մարմնով փակելու եղանակով։

Երեկ՝ նոյեմբերի 23-ին, մահացածի հայրը՝ Վ. Գագինյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժին տեղեկացրել է, որ աղջկան սպանել է ամուսինը՝ Հ. Կիրակոսյանը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Հ. Կիրակոսյանին հայտնաբերելու ուղղությամբ։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular