ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2020-ի հուլիսից առ այսօր ի՞նչ դրական շարժ է եղել Թուրքիայի՝ ՀՀ-ի հանդեպ քաղաքականության մեջ. Վրթանեսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռազմական փորձագետ, Razminfo.am կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի արած հայտարարությանն առ այն, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է շտկել: Նա մասնավորապես ներկայացրել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունից Թուրքիային վերաբերող կետերը և հարց բարձրացրել՝ Թուրքիայի քաղաքականությո՞ւնն է բարիդրացիական դառել, հայերի ցեղասպանությո՞ւնն է ճանաչել, դադարե՞լ է անվտանգության սպառնալիք լինել Հայաստանի համար։ Վրթանեսյանի գրառումը՝ ստորև.

«Պարզ հարցին. «Մենք Թուրքիային թշնամի համարո՞ւմ ենք, թե ոչ» Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ պատասխանեց, թե Թուրքիայի հանդեպ «մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»։

Բայց... ընդամենը 2020թ. հուլիսի 10-ին իր իսկ ղեկավարած կառույցի նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն» վերնագրով փաստաթուղթ, որը իր՝ Արմեն Գրիգորյանի պաշտոնական գործունեության գաղափարախոսական, քաղաքական և ծրագրային հիմքը պետք է լիներ։ Իբր։

Դա իր թիմի և անձամբ իր, ինչպես նաև յուր ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանի հեղինակած փաստաթուղթ է։ Ավելին՝ նա շատ հպարտ էր այդ փաստաթղթով։

* * *

Թուրքիան այդ փաստաթղթում հիշատակվում է 9 անգամ։ Կարդացե՛ք և հետո փորձեք պատասխանել հետևյալ հարցին. 2020 թվականի հուլիսի 10-ից առ այսօր ի՞նչ դրական տեղաշարժ է եղել Թուրքիայի՝ Հայաստանի հանդեպ քաղաքականության մեջ, որ այս փաստաթղթում բերված պատճառները, ըստ Գրիգորյանի, այլևս ուժի մեջ չեն։

Մեջբերեմ Թուրքիային վերաբերող բոլոր հատվածները...

[էջ 6]

2.9 Հայաստանի հանդեպ Թուրքիան վարում է ոչ բարիդրացիական քաղաքականություն՝ շարունակելով Հայաստանի շրջափակումը, հրաժարվելով հաստատել դիվանագիտական հարաբերություններ առանց նախապայմանների, ժխտելով, իսկ առանձին դեպքերում նաև արդարացնելով Հայոց ցեղասպանությունը։

2.10 Միաժամանակ, Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունն Ադրբեջանին ավելի է ուժեղացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի հավակնությունները։ Հատկապես խնդրահարույց է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նախաձեռնման դեպքում Թուրքիայի քողարկված կամ բացահայտ միջամտության պատրաստակամությունը:

2.11 Հարևան երկրների և ժողովուրդների հանդեպ Թուրքիայի կողմից անօրինական ուժի կիրառումն իր հերթին վտանգում է ավելի լայն տարածաշրջանի կայունությունը և առավել անկանխատեսելի է դարձնում նրա հնարավոր գործողությունները Հայաստանի հանդեպ:

2.12 Թուրքիայում և Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում տեղի ունեցող հետընթացը բացասաբար է անդրադառնում այս երկրների կողմից իրենց միջազգային պարտավորությունների կատարման վրա և մեծացնում այս երկրների անկանխատեսելիությունը Հայաստանի համար:

[էջ 11]

4.4 Թուրքիան կդադարի անվտանգության սպառնալիք լինել մեզ համար այն դեպքում, երբ կվերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ոչ բարիդրացիական քաղաքականությունը:

[էջ 21]

5.18 Թուրքիայի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի համապարփակ անվտանգությունը հարգելը Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների իրավունքների պաշտպանության մասն է կազմում:

5.19 Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության, դրա զոհերի և նրանց ժառանգների իրավունքների ճանաչումը կձևավորի նպաստավոր պայմաններ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար:

[էջ 33]

7.25 Մեր էներգետիկ քաղաքականությունը միտված է չեզոքացնելու ոլորտի առջև ծառացած սպառնալիքները. կախվածությունը հեղուկ և գազային վառելիքի ներկրումներից, տարանցիկ ենթակառուցվածքների հնարավոր խափանումները, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող տնտեսական շրջափակումը և տարածաշրջանային ծրագրերից Հայաստանին մեկուսացնելու փորձերը:

* * *

Կարդացի՞ք։ Այստեղ շարադրած փաստարկներից ո՞րն է, որ այսօր այլևս արդիական չէ։ Թուրքիայի քաղաքականությո՞ւնն է բարիդրացիական դառել, հայերի ցեղասպանությո՞ւնն է ճանաչել, դադարե՞լ է անվտանգության սպառնալիք լինել Հայաստանի համար։ Թե՞ ընդհակառակը։

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլի և իր թիմակիցների որևէ բառ՝ ներառյալ պաշտոնական գրավոր խոսքը, իրենց իսկ համար գրոշի արժեք չունի»,- գրել է Վրթանեսյանը և հավելել, որ անգամ իրենք իրենց ասածին չեն հավատում, բայց համոզում են, որ մենք հավատանք:

Նշենք, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձել է հարցին, թե արդյոք Թուրքիան թշնամի պետություն է Հայաստանի համար՝ նշելով, որ Հայաստանը պետք է շտկի իր մոտեցումն այս հարցում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular