ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նման բաներ չեն ներվում ո՛չ պատմության, ո՛չ բնության, ո՛չ էլ որևէ օրինաչափության կողմից. Տարոն Սիմոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բավարար է մեկ անգամ շեղվես քո ուղեծրից, և քո թշնամիները, մրցակիցները, բարեկամներն ու դաշնակիցներն, անգամ՝ բնությունը հակազդելու են քեզ, երբեմն՝ անակնկալ (նույնիսկ իրենց համար), երբեմն՝ կործանարար։
Ասես՝ ամբողջ համատիեզերական տեսանելի ու անտեսանելի համակարգը չի հանդուրժում, երբ կառուցվածքային հոսքերում շեղում է տեղի ունենում, և ամեն ռեսուրս ուղղորդվում է հավասարակշռության բերելու համար։
Սա քաոսից պաշտպանվելու համակարգի հետադարձ դրական կապն է։
Սա այն էր, ինչ տեղի ունեցավ նաև բոլորովին վերջերս, երբ որոշակի քաղաքակրթական առաքելություն ունեցող ազգային միավորը, տվյալ պարագայում՝ հայերս, սեփական ռեսուրսները համակենտրոնացնելու և արդյունավետ օգտագործելու իրեն ընձեռնված բացառիկ հնարավորությունն ի չիք դարձրեց, ավելին՝ եղածն էլ ուղղորդեց ներսում հակադրություն գեներացնելու համար։
Պտղաբեր կարող էր լիներ այդ հակադրությունը, եթե դա լիներ պետականության գաղափարների և միևնույն հորիզոնին տանող միջոցների, այլ ոչ թե կենցաղային քաղաքականության և պետական քաղաքականության միջև։
Իսկ ինչպես հայտնի է, քաղաքական հասունության պակասը փոխհատուցվում է պետականությամբ, որովհետև պետականությունը որակ է, քանակ չէ ...
Նման բաներ չեն ներվում ո՛չ պատմության, ո՛չ բնության, ո՛չ էլ որևէ օրինաչափության կողմից։
Ցավն այն է, որ դրա համար պատժվում են ոչ այնքան նման որոշումներ կայացնողները, այլ ամբողջ ազգը և նրա ամենամեծ ներուժը կրողները։
Լուծումը կա. այն պարզ է իր ձևի մեջ և բարդ՝ բովանդակության։
Լուծումը սեփական ուղեծիրը գիտակցելն է և դրանով ընթանալը՝ #ՀայկյանՈւղեծիր...»:

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular