ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեժ է լինելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի հիմքն էր։

Սահմանադրական դատարանը սահմանել է, որ 300․1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Ի՞նչն է օրինաչափ այս իրադարձության մեջ։ Այն, որ թե Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը, թե միջազգային հեղինակավոր կառույցներ, թե տեղական կառույցներ ու իրավաբաններ այս գործի հակասահմանադրականության վերաբերյալ մասնագիտական կարծիք են հայտնել երկրորդ նախագահի կալանավորման առաջին իսկ օրվանից։

Հաջորդը՝ Նիկոլ Փաշինյանը, երբ նախաձեռնեց Սահմանադրական դատարանը «զավթելու օպերացիան», դեռ այդ ժամանակ ակնհայտ էր, որ ՍԴ կազմը փոխելու մոտիվը խուսափելն էր նրանից, ինչը երեկ տեսանք։ Այսինքն, Նիկոլն ուզում էր սեփականաշնորհել ՍԴ-ն՝ Քոչարյանի, Ստամբուլյան կոնվենցիայի և մի շարք այլ ուղղություններով ցանկալի արդյունք ունենալու համար։ Չհաջողվեց։

Նիկոլ Փաշինյանը տապալվել է բոլոր ուղղություններով՝ տնտեսություն, արտաքին քաղաքականություն, դատաիրավական և ժողովրդավարական բարեփոխումներ և այլն։ Չկա գոնե մի ոլորտ, որտեղ իշխանությունը ինչ-որ մի փոքր առաջընթաց արձանագրած կլինի։

Ինչևէ, թե Քոչարյանի գործը, թե երկիրը այս օրին հասցնելը, թե պատերազմում պարտությունն ու ապագայի անորոշությունը Ռոբերտ Քոչարյանին դարձրել են լրջագույն քաղաքական գործոն։ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու մեջ է հասարակության մի ստավար հատված տեսնում երկրի զարգացման հնարավորությունը։ Ի դեպ, նման կարծիք ունեցող մարդկանց թիվը օր-օրի ավելանում է։ Առաջիկա ընտրություններում պայքարը հենց այս երկու բևեռների՝ Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև է ընթանալու։

Ի դեպ, խնդիրն այն չէ, որ կարծում ենք, թե Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այնքան բարձր է, որ նա ընտրություններում հաղթողի հիմնական ֆավորիտն է լինելու, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանը դե յուրե դեռ վարչապետ է՝ իշխանության որոշակի լծակներով և մյուս կողմից՝ առկա քաղաքական ուժերի մեջ թերևս ռեյտինգով առավել բարձը։

Փորձագետները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի մաքսիմում հնարավորությունը ընտրություններին 15 %-ի սահմաններում է։ Սակայն, այս տեմպերով շարունակելու դեպքում, Նիկոլ Փաշինյանը կարող է նույնիսկ խորհրդարան չանցնել։ Ինչ վերաբերում է Քոչարյանին, թերևս ամենագլխավոր հարցերից մեկը մնում է այն, թե ինչ ձևաչափով է ընտրություններին մասնակցելու երկրորդ նախագահը։ Քոչարյանի հստակ վարկանիշի մասին դժվար է հիմա խոսել, բայց փաստ է, որ այն արագ տեմպերով աճում է։ Այդուհանդերձ, մեկ բան ակնհայտ է՝ այս ընտրություններում ներգրավված են լինելու Հայաստանի նախկին բոլոր ղեկավարները, քաղաքական դաշտի գրեթե բոլոր խաղացողները։

Թերևս թեժ է լինելու։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular