ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լենա, սկսի՜ր մի ամբողջ սերունդ մահվան տանելու ու արդարացնելու համար պատասխանատվության զգացումից. Արփինե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանգիստ եղեք, եթե դուք այսքան արյունից ու արցունքից, այսքան ավերածություններից հետո լավ եք, եթե ձեր տիրուհին ու նրա ամուսինը իրենց զոհերին ընդունելուց ու նրանց իրենց հանցանքի մաս դարձնելուց հետո դեռ շնչում են, ապա հավաստիացնում եմ` իմ էջը ձեզ համար բացարձակ անվտանգ է, ձեզ ոչինչ չի սպառնում, բացարձակապես ոչինչ մարդկայինի դաշտից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը` արձագանքելով Լենա Նազարյանի հայտարարությանը:

«Օրեր առաջ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ասել է, որ «Ա.Հովհաննիսյանը և

Armen Ashotyan-ը ամեն օր վերբալ ագրեսիա են կիրառում, նրանք ռադիացիա են ճառագում, կարելի է նայել նրանց էջերը ու քաղցկեղով հիվանդանալ»:

Ես իհարկե կարող էի աննկատ թողնել այս ինքնին աննկատ տիկնոջ մտքերը, բայց որոշեցի արձագանքել հավաքական լենաներին` որպիսի այս հարցը մեկընդմիշտ պարզ դառնա ոչ միայն նրա, այլևս մյուս բոլոր երեսպաշտների համար` միջագային կառույցներից մինչև շարքային իրենցքայլական….

Եվ այսպես տիկի՛ն

Եթե դուք ռադիացիայի չեք ենթարկվում` տեսնելով հազարավոր զոհերի մայրերի վիշտը, անզորությունը, տեսնելով նրանց աղիողորմ արցունքները, լսելով նրանց լուռ ու բարձրաձայն հեկեկոցը.

Եթե դուք ռադիացիայի չեք ենթարկվում, երբ տիկին վարչապետի հետ գնում եք ձեր զոհերի տներ...

Եթե դուք ռադիացիայի չեք ենթարկվում` տեսնելով գերիների ու անհետ կորածների ծնողների տառապանքները.

Եթե դուք ռադիացիայի չեք ենթարկվում` տեսնելով հազարավոր հայ մարդկանց դառը ժպիտը իրենց երեխայի մասունքը գտնելիս.

Եթե դուք ռադիացիայի չեք ենթարկվում հազարավոր անտուն մնացածներին տեսնելիս, Շուշիում ադրբեջանական դրոշ տեսնելիս, ավերված եկեղեցիներ տեսնելիս.

Եթե դուք ռադիացիայի( ճառագայթման) չենթարկվեցիք, երբ ձեր գաղափարակից ընկերները երեք տարի առաջ գնացին մարդկանց բակեր, ու ի ունկնդրումն ողջ շրջապատող շենքերի` բարձրախոսով վիրավորեցին նրանց ու նրանց ընտանիքներին.

Եթե դուք ռադիացիայի չեք ենթարկվում ձեր բուծած ֆեյքերի տարածած գարշահոտից, մարդկանց ապօրինի կալանավորելուց, ճնշումների ցուցումներ տալուց, լրագրողների հանդեպ ձեր ու ձեր թիմակիցների վերաբերմունքից.

Եվ վերջապես…. եթե դուք ռադիացիայի չեք ենթարկվում պետությունը կործանելուց,

այդ պրոցեսը վայելելուց ու արդարացնելուց,

ԱՊԱ

Հավանաբար դա նրանից է, որ ձեր բարոյականության ու խղճի նվազագույն շեմը ոչ թե ռադիացիայի, այլ մուտացիայի է ենթարկվել: Անդառնալի մուտացիայի:

ՈւՍՏԻ

հանգիստ եղեք, եթե դուք այսքան արյունից ու արցունքից, այսքան ավերածություններից հետո լավ եք, եթե ձեր տիրուհին ու նրա ամուսինը իրենց զոհերին ընդունելուց ու նրանց իրենց հանցանքի մաս դարձնելուց հետո դեռ շնչում են, ապա հավաստիացնում եմ` իմ էջը ձեզ համար բացարձակ անվտանգ է, ձեզ ոչինչ չի սպառնում, բացարձակապես ոչինչ մարդկայինի դաշտից…..

Հ.Գ. Լենա, ասում ես մինչև կյանքիդ վերջ քեզ պատասխանատու ես զգալու սերունդների նկատմամբ հոգատարության, սիրո ու խաղաղության համար:

Սկսի՜ր մի ամբողջ սերունդ մահվան տանելու ու արդարացնելու համար պատասխանատվության զգացումից»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular