ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեյրան Օհանյանը պետք է արդարացվի հանցակազմի բացակայության հիմքով. փաստաբան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որոշումը ողջունելի էր եւ այնպիսին, ինչպիսին իրականում պետք է լիներ: Այսինքն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը իրանանում իրավական որոշակիության հետ կապված խնդիր ուներ եւ իրավացիորեն ճանաչվեց սահմանադրությանը հակասող: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:

«Ճիշտ է, ՍԴ-ում  փոփոխությունները տեղի ունեցան, բայց, երբ փորձառու իրավաբանը նշանակվում է այդ պաշտոնին եւ նա համարում է, որ դա իրեն լավություն չի արվել, այլ ինքը արժանի է իր գործունեությամբ եւ գիտելիքներով այդ լիազորությունների ստանձմանը, նա ինքնաբավ է եւ կարող է իրականացնել սահմանադրական արդարադատություն: Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանը ցույց տվեց, որ կարող է այդպիսին լինել»,- ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Սեյրան Օհանյանը հենց այդ հոդվածով է մեղադրվում այդ հոդվածով, պաշտպանն ասաց, որ Օհանյանը պետք է արդարացվի:

«Գործի վարույթը հանցակազմի բացակայության հիմքով պետք է կարճվի, եւ բնականաբար Սեյրան Օհանյանը, ով միայն այդ հոդվածով է մեղադրվում, պետք է արդարացվի հանցակազմի բացակայության հիմքով:  Հնարավոր է՝ միջնորդություն ներկայացվի, բայց անկախ ամեն ինչից՝ դատարանն է պարտավոր ինքն իր նախաձեռնությամբ կարճել: Ավելին՝ Դատախազությունն է պարտավոր անմիջապես մեղադրանքից հրաժարվել»,- ասաց նա հավելելով, որ իրենք այդ միջնորդությունը կներկայացնեն:

Հիշեցնենք, որ երեկ ՍԴ-ն  300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական և անվավեր:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարեց. «ՀՀ ՍԴ-ն քննելով դիմումները որոշեց ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել սահմանադրության 78-79 հոդվածներին հակասող ու անվավեր: Սահմանադրության 170-րդ 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնումհրապարակման պահից»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular