ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական ԶԼՄ-ները փորձում են քաղաքականացնել Եվրատեսիլ մրցույթը քարոզչական նպատակներով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

infoteka24.ru-ն գրում է, որ Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցող երգչուհի Էֆենդիի կատարմամբ համացանցում տեսահոլովակի թողարկումից հետո տարբեր երկրների ներկայացուցիչների արձագանքից հետո ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, որ, իբր, հայ քննադատ Միկոն ասել է, որ «հույս ունի, որ ապագայում որոշակի առաջընթաց կտեսնի, ցավոք, շատ բան կա, որ երկու երկրները և նրանց ժողովուրդները կարող են անել միմյանց համար, իսկ նրանք ովքեր տառապում են, հասարակ մարդիկ են, ոչ ոք արժանի չէ դրան»:

Սակայն, ինչպես կարելի է տեսնել համացանցում Հայաստանի ներկայացուցիչը ոչինչ չի ասում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական հարաբերությունների մասին և քննարկում է միայն բուն երգը: Ի դեպ, նրան շատ է դուր եկել այդ երգը, հատկապես գործիքային մասը, և Միկոն այդ մոտիվներն անվանել է համակովկասյան, մինչդեռ հայկական ազգային նվագարան զուռնան է հստակ լսվում երգում: Միգուցե քննադատը չի ցանկացել սրել հակամարտությունը և նրբանկատորեն ակնարկել է այդ հանգամանքի մասին, բայց ադրբեջանցի լրագրողներն ավելի հեռուն են գնացել: Երևի թե Հայաստանի այդ ներկայացուցիչը ոչ միայն պետք է անկեղծ ասեր, որ Ադրբեջանը լկտիորեն յուրացնում է հայկական մշակույթը, այլ նաև հիշեցներ, որ այդ երգչուհին մի քանի ամիս առաջ կոչ էր անում ոչնչացնել հայերին, վիրավորում էր նրանց էթնիկական հողի վրա և այդ ամենը անում էր հրապարակավ:

Հիշեցնենք, որ Chenge.org կայքում կա մի խնդրագիր, որը պահանջում է մերժել «Եվրատեսիլ-2021»-ին Ադրբեջանի մասնակցությունը, սակայն մրցույթի կազմակերպիչների կողմից դեռ ոչ մի արձագանք չի եղել: Ավելի վաղ նման իրավիճակ էր ստեղծվել ադրբեջանական «Կարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի հետ, որը ՈՒԵՖԱ-ի կողմից հեռացվել էր ֆուտբոլի հետ կապված գործունեությունից ընդմիշտ: Հույս կա, որ նման որոշում կկայացվի նաև քսենոֆոբ երգչուհու նկատմամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular