ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտոնյաները երեկվանից իրավական դիակներ են. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը վերջացած է»,- 2020 թվականի սեպտեմբերի 16-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ Հրայր Թովմասյանին երկար չարչարանքներից հետո գահընկեց արեցին։ Այս հայտարարությունից 6 ամիս անց նաեւ Նիկոլ Փաշինյանի կողմից ՍԴ գործուղված դատավորները միաձայն
ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչեցին։ Այդ հոդվածով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ մի շարք նախկին պաշտոնյաների՝ 2008-ի «Մարտի 1»-ի գործի անվան տակ, որը, փաստորեն, հակասում է Սահմանադրության 78 եւ 79-րդ հոդվածներին եւ անվավեր պետք է ճանաչվի։

Նկատենք՝ երբ 2018 թվականի հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց այդ հոդվածով, որով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը եւ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փորձում էին ապացուցել, թե Քոչարյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, շատ մասնագետներ եւ իրավաբաններ նշում էին, որ ի սկզբանե այն ձախողված գործ է:

Սակայն Դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունը, նաեւ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հպարտանում էին, որ կարողացել են մեղադրանք առաջադրել երկրորդ նախագահին եւ կալանավորել, ու արդարությունն արդեն իսկ հաղթանակել է: Սակայն գրեթե երեք տարի անց Սահմանադրական դատարանը ուշագրավ որոշում կայացրեց եւ այդ հոդվածը ճանաչեց հակասահմանադրական։

Երեկ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը հայտարարեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանը 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու է։ «ՍԴ-ի որոշման ուժով այն բոլոր ակտերը, որոնք վերաբերում են 300.1 հոդվածին, ընդունման պահից ի վեր ուժ չունեն ու ենթակա են վերանայման», – նշեց նա՝ հպարտանալով, որ իր պաշտպանյալը, ըստ էության, «մաքրվեց»։ Իսկ ինչ արժեցավ հակասահմանադրական ճանաչված այս հոդվածը մեր երկրի վրա. 2018 թվականի նոյեմբերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչվեց Յուրի Խաչատուրովը՝ հենց այդ մեղադրանքով, մինչեւ այժմ հետախուզման մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը եւ Սեյրան Օհանյանը եւս մեղադրվում են այդ հոդվածով:

Այսինքն՝ հայոց բանակի գլխավոր շտաբի 3 նախկին պետեր հետապնդվեցին այս ապօրինի հոդվածով, եւ այսօր պետք է ասենք, որ երեք տարի ձգված դատական պրոցեսը, ըստ էության, անօգուտ զբաղմունք էր, որի արդյունքում Հայաստանն էլ հայտնվեց իրավական մեծ փոսում:

Հիշեցնենք, որ ՍԴ-ի կողմից մերժված այս հոդվածը դեռ 2008-ին կալանավորված քաղբանտարկյալների գործի եվրաքննության ժամանակ վիճահարույց էր ճանաչվել։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular