ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ»․ Հանցավոր լռություն՝ ողբերգական աղմուկի մեջ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հնարավոր արտահերթ ընտրությունների հիմնական առանձնահատկություններից մեկը լինելու է հանրային անտարբերության գերբարձր մակարդակը։ Երևանյան կուլուարներում ու սոցիալական ցանցերում ընթացող քաղաքական կյանքը տպավորություն է ստեղծում, թե հանրությունն ակտիվորեն ներգրավված է դրան, մինչդեռ դա կարող է վերաբերել քաղաքական ու մերձքաղաքական կյանքին ինտեգրված առավելագույնը մի քանի տասնյակ հազար մարդու, ինչն ամենևին ողջ հասարակությունը չէ։

Հանրության գերակշիռ մասն ապրում է խորն անտարբերության ու ապատիայի մեջ․ 2018-ի թավշյա հեղափոխության առաջացրած էյֆորիային (թեև անգամ դա չապահովեց 2018-ի դեկտեմբերի ընտրություններին ակտիվ մասնակցություն) հիմա փոխարինելու է եկել հետպատերազմյան դեպրեսիան, որը մարդկանց անտարբեր է դարձրել իրենց կենցաղից դուրս գտնվող ամենայնի, այդ թվում՝ ընտրությունների նկատմամբ։

Տարբեր հարցումների համաձայն, առաջիկա ընտրություններում չկողմնորոշված քաղաքացիների քանակը կազմում է 42-45 տոկոս, վստահաբար իրականում այդ ցուցանիշն ավելի բարձր է, և դա ոչ թե չկողմնորոշվածների, այլ անտարբերների ցուցանիշն է։ Սա գործող իշխանության համար նպաստավոր պարագա է, քանի որ ընտրություններին մասնակցողների նվազ քանակի դեպքում մեծանում են ընտրակեղծարարության հնարավորությունները։ Ինչպես եղավ 2018-ին:

Այս պատկերը մտահոգիչ պետք է լինի ընտրություններին մասնակցել պատրաստվող բոլոր ոչ իշխանական ուժերի համար, եթե, իհարկե, նրանք մտադիր են ԱԺ-ում հայտնվել ոչ թե իշխանության հետ ստվերային ճղճիմ առևտրի, այլ ընտրողների քվեի շնորհիվ։

Հետևաբար՝ բոլոր այդ ուժերի առաջնային խնդիրը պետք է լինի՝ քաղաքացիներին հանել անտարբերության թմբիրից, ինչը բավական դժվար լուծելի խնդիր է, ընդ որում, այդ խնդիրը չի լուծվելու միայն իշխանությանը դավաճան  որակելով, ինչով զբաղված է այսօրվա ընդդիմությունը․ դրա համար անհրաժեշտ է տեսանելի ու չափելի ծրագիր այն մասին, որ իշխանության գալով՝ այս կամ այն ուժը կարող է պետությունը դուրս բերել հետպատերազմյան մղձավանջից։ Հակառակ դեպքում, ստանդարտ նախընտրական քարոզարշավների ու ծեծված խոստումների պարագայում, հասարակության անտարբերությունն ավելի է խորանալու՝ դառնալով իշխանության վերարտադրությանը նպաստող հիմնական գործոններից մեկը։

Հանրությանն ապատիայի հարցում մեղադրելը, իհարկե, անշնորհակալ զբաղմունք է, հատկապես, որ դա ունի օբյեկտիվ պատճառներ։ Մյուս կողմից՝ հնարավոր չէ նաև արդարացնել անտարբերությունը, երբ խոսքը սեփական պետության, հայրենիքի, դրան սպառնացող վտանգների ու ապագայի մասին է։

Ռուսոն ասում էր՝ տեսնել անարդարությունը և լռել, նշանակում է՝ անձամբ մասնակցել դրան։ Հիմա մեր հասարակությունն իր լուռ անտարբերությամբ ակամա մասնակից է դարձել այս իշխանությունների բոլոր, մեղմ ասած, անարդարություններին՝ Արցախի հանձնում, հազարավոր զոհեր ու վիրավորներ, հաշմանդամներ, տնտեսական հնարավորությունների կորուստ, Հայաստանին սպառնացող լրջագույն վտանգներ։ Ընտրությունները, մեծ հավանականությամբ անցնելու են ահա այդ հանցավոր լռության պայմաններում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular