ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսության զարգացման առաջնահերթությունն այս պահին հնարավորինս լայնատարած պատվաստումն է. Վաչե Գաբրիելյան. hetq.am

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ներդրումներ միշտ պետք է սպասել, հատկապես տեղական։ Այս մասին hetq.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի եւ տնտեսագիտության քոլեջի դեկան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ անդրադառնալով հարցին՝ ի՞նչ պայմաններում կարող է վերականգնվել Հայաստանի տնտեսությունը եւ Հայաստանում օտարերկրյա եւ տեղական ներդրումներ կարե՞լի է սպասել այս տարի։

«Ներդրումներ միշտ պետք է սպասել, հատկապես տեղական։ Սակայն ո՞ր ոլորտներում, ի՞նչ չափի եւ ո՞ր (ներքին կամ արտաքին) շուկայի սպասարկման համար՝ այլ խնդիր է։ Որոշ ներդրումներ միշտ կլինեն, որովհետեւ նախկինում սկսված ծրագրեր կան, որոնք ավելի դժվար եւ ծախսատար է կանգնեցնելը, քան շարունակելը։ Որոշ ներդրումներ անհրաժեշտ են նվազող պահանջարկի պարագայում տնտեսվարողների մրցունակությունը պահպանելու համար։ Ամեն դեպքում, ցերեկով ճրագը ձեռքին պետք է փնտրել բոլոր այդ (հիմնականում տեղական) ներդրողներին եւ արագ որոշումներ ընդունել՝ հողահատկացման, հանրային ծառայությունների թույլտվությունների, սարքավորումների մաքսային ձեւակերպումների աջակցության եւ այլնի համար»,- նշել է նա։

Գաբրիելյանի խոսքով՝ տնտեսության վերականգնումն ավելի բարդ խնդիր է, եթե նկատի ունենանք Հայաստանի տնտեսական տարածքը սպասարկող ենթակառուցվածքների ընդգրկման համալիր վերականգնումը. «Անվտանգային եւ քաղաքական անորոշություններով պայմանավորված՝ այս առումով ես խաղի կանոնները կամ անգամ տեմպը փոխող ներդրումներ այս տարի չեմ ակնկալում։ Եթե խոսքը գնում է տնտեսական անկումից դուրս գալուն եւ թեեւ ցածր, բայց դրական աճ գրանցելուն, ապա մեկ տարին տրամաբանական ժամկետ է։ Եթե 2019թ․ մակարդակին հասնելն է, ապա երեւի թե շուրջ երեք տարի է անհրաժեշտ»։

Հարցին՝ Հայաստանին այս պահին տնտեսության զարգացման ի՞նչ ծրագիր է պետք, ո՞ր ուղղությունների վրա է պետք կենտրոնանալ եւ, ըստ կարծիքով, Կառավարությունն այսօր  ճի՞շտ ճանապարհով է գնում՝ Գաբրիելյանն ասել է. «Կարծում եմ, որ տնտեսության զարգացման առաջնահերթությունն այս պահին հնարավորինս լայնատարած պատվաստումն է։ Ցավոք, ո՛չ վարչական, ո՛չ դրան նախապատրաստող հրապարակային քարոզարշավի տեսակետից այս պահին առաջանցիկ քայլեր չեմ տեսնում։ Անցած տարվանից ունենք պահանջարկի անկում, որ արագ չի վերականգնվի, այդ իսկ պատճառով տնտեսության խոշորագույն՝ սպասարկման ոլորտը (հատկապես դրա փոքր եւ միջին հատվածը) արագ չի վերականգնվի։ Ամենամեծ օգնությունն այստեղ պատվաստումներն են։ Այս պահին աշխարհի ռեկորդակիր Իսրայելի շուրջ 9 միլիոն բնակիչների 60%-ը պատվաստվել է՝ մահերի քանակությունը կրճատելով 99%-ով։ Անգամ այս պարագայում, 2021թ․ այնտեղ դեռեւս միայն տնտեսական կայունացում կա, եւ ոչ թե՝ աճ»։

Նա նշեց, որ ավելի երկարատեւ կտրվածքով՝ տեսնում է կապիտալ ծախսերի ավելացման անհրաժեշտություն՝ ընթացիկ ծախսերի հաշվին. «Սակայն սա խիստ դժվար քաղաքական քայլ է, եւ անկախ նրա ճիշտ լինել-չլինելուց, երբեւէ ընտրության գնացող Կառավարությունը նման քայլ չի անի։ Հուսով եմ, որ հետընտրական կառավարությունը կարող է նման դժվար որոշում ընդունել»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular