ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ մարտի 27

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է օգտակար գործերի համար: Կարող եք նշանակալի առաջընթացի հասնել, գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չէր ստացվում: Չեն բացառվում հաճելի և ոգեշնչող անակնկալները: Որոշ Խոյերի համար օրը կապված կլինի շատ հետաքրքիր ծանոթությունների հետ: Չի բացառվում հանդիպումը մեկի հետ, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:

Օրվա վերջին հավանական են լավ նորություններ: Հաճախ դրանք կվերաբերեն մտերիմներից մեկին, ընտանիքի անդամներին: Ապագայի ծրագրերը կարող են փոխվել, և դուք շատ ուրախ կլինեք դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա մեծ մասը լավ կդասավորվի: Դուք հաջողությամբ ավարին կհասցնեք վաղուց սկսած գործերը, պատասխաններ կստանաք այն հարցերին, որոնց շուրջ երկար մտորել եք: Ձեզ հաճախ կօգնեն հին ու նոր ծանոթները, չի բացառվում համագործակցության սկիզբը, որը մի քանի տարի կշարունակվի:

Միայն երեկոյան են հնարավոր ինչ-ինչ տհաճ պատահարներ ու ցավալի թյուրիմացություներ: Բայց այստեղ էլ լուրջ խնդիրներ չեն առաջանա: Այնպես որ, դատարկ բաների պատճառով մի հուզվեք և ապագային լավատեսությամբ նայեք: Այսօր առաջ եկած գաղափարները կկարողանաք ավելի ուշ իրագործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է գործնական շփումների, համախոհներ փնտրելու համար: Չի բացառվում՝ ձեզ իրենց աջակցությունն առաջարկեն մարդիկ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Հավանական են հաջող զուգադիպություններ, դուք կաշխատեք դրանցից առավելագույն օգուտ քաղել: Աշխատանքի և բիզնեսի հետ կապված հետաքրքիր գաղափարներ կունենաք: Որոշ Երկվորյակներ կհասկանան՝ ինչպես մեծացնել եկամուտներն ու ամրապնդել դիրքերը:

Հավանական են հանդիպումներ անսովոր մարդկանց հետ, ծանոթություններ, որոնք ձեզ համար կարևոր հարաբերությունների սկիզբ կդնեն: Դուք ուշադիր կլինեք շրջապատողների հանդեպ, նրանք էլ նույն ձևով կպատասխանեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ոչ միանշանակ օր է: Այն կարող է իրադարձություններ բերել, որոնք միանգամից ճիշտ գնահատելը դժվար կլինի: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք ամեն ինչից գլուխ հանելու համար: Իրավիճակը շուտով կպարզվի: Եթե դուք ֆինանսական բարեկեցության եք ձգտում, կենտրոնացեք այդ ոլորտի վրա. եկամուտների լրացուցիչ աղբյուր գտնելու, շահավետ գործարքներ կնքելու հետ կապված գաղափարներ կհայտնվեն:

Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք կզգաք մտերիմների աջակցությունն ու կուրախանաք դրանով: Հնարավորություն կունենաք կատարել ձեզ համար թանկ մարդու վաղեմի ցանկությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Նոր հնարավորություններ ու հեռանկարներ կբացվեն: Վճռական գործեք, աշխատեք բաց չթողնել հաջողության հասնելու ձեր շանսը: Չեն բացառվում լարված պահերը, մրցակցային պայքարի սկիզբը, որում հաղթանակ տանելը ձեզ համար հեշտ չի լինի: Կարող եք միաժամանակ մի քանի գործով զբաղվել. դա սխալների չի հանգեցնի, չի խանգարի դրանք ժամանակին ավարտել:

Հեշտ ու հաճելի կլինեն մտերիմների հետ շփումները: Դուք արագ կգտնեք ճիշտ տոնը, կհասկանաք՝ ինչպես խոսել նրա մասին, ինչի պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել: Չեն բացառվում հաճելի անակնկալներն ու նվերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Խնդիրներ կարող են առաջանալ, բայց դուք դրանց լուծմանը ոգևորությամբ կանցնեք, ինչն էլ կօգնի հաջողության հասնել: Ինչքան շատ խոչընդոտներ առաջանան ձեր ճանապարհին, այնքան մեծ ոգևորությամբ կհաղթահարեք դրանք: Շրջապատողները կնկատեն դա և չեն կարողանա չհիանալ ձեր կենսական էներգիայով:

Հավանական է նոր հարաբերությունների սկիզբ: Դրանք կարող են գործնական բնույթ կրել, բայց ժամանակի ընթացքում դրանցում սիրային նոտաներ կհայտնվեն: Շփումների հետ կապված ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Հենց այն կօգնի մոտեցում գտնել բոլոր նրանց հանդեպ, որոնց այսօր կհանդիպեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Եզրահանգումներ արեք, աշխատեք ոչ միայն սեփական ներդրումը գնահատել, այլև այն, ինչ ձեր օգնականներ են արել: Մի մոռացեք հնարավորության դեպքում շնորհակալություն հայտնել նրանց: Օգտակար կլինի ապագայի ծրագրերը մտածելը: Հիմա դուք իրատեսորեն կգնահատեք ձեր ուժերը, պատրանքներ չեք կառուցի: Մտածածն անպայման կկարողանաք կյանքի կոչել:

Լավ կանցնեն ընկերական հանդիպումներն ու ռոմանտիկ ժամադրությունները: Դուք կասեք այն, ինչ մտածում եք, բայց ոչ ոք չի նեղանա, նույնիսկ եթե նկատողություններն այնքան էլ հաճելի չլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Փայլուն գաղափարների օր է: Դուք բաց չեք թողնի հաջողության հասնելու, ցանկացած իրավիճակից օգուտ քաղելու հնարավորությունը: Շրջապատողները կարող են նախանձել ձեր հաղթանակներին, բայց կխոստովանեն, որ դրանք պատահաբար չեք տարել: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կասկածում ձեր տաղանդներին, կփոխեն իրենց կարծիքը:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն: Դուք ձեզ բնական ու անբռնազբոս կպահեք, իսկ դա թույլ կտա բարենպաստ տպավորություն թողնել և՛ մտերիմների, և՛ ձեզ վատ ճանաչողների վրա: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն, դրական հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կարող եք մեծ հաջողությունների հասնել: Օրը հարմար է կարևոր ու մասշտաբային նախագծերի վրա աշխատելու համար: Դուք ուժով ու էներգիայով լի կլինեք, նպատակասլացություն կդրսևորեք ու կհասնեք ձեր ուզածին, նույնիսկ եթե պայմանները լավագույնս չդասավորվեն:

Հավանական են նոր ծանոթություններ: Դուք դուր կգաք այն մարդկանց, որոնք կարող են շատ բաներով ձեզ օգնել: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի, բավական է միայն ձեզ բնական ու անբռնազբոս պահեք: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ընկերները: Դուք ուրախ կլինեք շփվել նրանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ բան հեշտությամբ կտրվի, դուք արագ կհասնեք դրված նպատակներին, հաճախ ինտուիտիվ կերպով լուծում կգտնեք այն խնդիրներին, որոնք մյուսներին փակուղու առաջ կկանգնեցնեին: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի ֆինանսների ոլորտում: Հնարավորություն կունենք եկամուտների նոր աղբյուր գտնել կամ միանալ խոստումնալից կոմերցիոն նախագծի վրա տարվող աշխատանքին:

Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Լավ կանցնեն ուղևորություները, նույնիսկ եթե դրանք չէիք ծրագրել: Հաճախ դրանք կօգնեն նորովի նայել սովորական բաներին, հետաքրքիր գաղափարներ կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է շփումների համար, ցանկացած հանդիպում լավ կանցնի: Դուք արագ գլուխ կհանեք կազմակերպչական հարցերից, կարգուկանոն կհաստատեք այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է: Կարող եք ցանկացած կարևոր հարց լուծել, այդ թվում՝ ֆինանսական բնույթի: Գործնական հոտառությունը շատ սուր կլինի, կասկած չկա, որ գումարը ճիշտ կտնօրինեք:

Օրվա երկրորդ կեսին մտերիմներին ուրախացնելու հնարավորություն կունենաք: Հարմար ժամանակ է ընտանեկան միջոցառումների, տոներ կազմակերպելու համար: Դուք ուրախ կլինեք հյուրերի համար, և կարևոր չէ՝ նրանք մի քանի րոպեով կգան, թե կուզենան երկար մնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Տրամադրությունը լավը չի լինի, դուք դատարկ բաների պատճառով կհուզվեք , կնյարդայնանաք, կտրուկ արտահայտություններ կանեք: Աշխատեք ձեզ զուսպ պահել, այդպես ոչ ոքի չեք վիրավորի: Ինչքան քիչ կողքից նկատելի լինեն ձեր հույզերը, այնքան լավ կդասավորվի օրը:

Մտերիմներին ձեր ցանկությունները միշտ չէ, որ հասկանալի կլինեն, չեն բացառվում քննադատությունները, նկատողությունները, որոնք բնույթով կառուցողական, բայց ձևով տհաճ կլինեն: Հիշեք, որ ամեն ինչ կարելի է հանգիստ քննարկել՝ խուսափելով մեղադրանքներից ու փոխադարձ վիրավորանքներից: Երեկոյան օգտակար կլինի հանգստանալը: Մտածեք, թե ինչով կարող եք ուրախացնել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular