ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


COVID 19-ի համաճարակային վիճակը Հայաստանում բավականին լուրջ է․ Արմեն Մուրադյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սիրելի քաղաքացիներ, COVID 19-ի համաճարակային վիճակը Հայաստանում բավականին լուրջ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Կորոնավիրուսի նոր դեպքերի թվերը մտահոգիչ են, ներկայում մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը գնահատվում է լարված։ Վերլուծությունները վկայում են, որ յուրաքանչյուր 1000 նոր դեպքից շուրջ 200-ը ենթակա են հոսպիտալացման և այս պարագայում բուժօգնություն կազմակերպելը բավականին բարդ է։

Այսօր, Հայաստանի հիվանդանոցները գերծանարաբեռնված են, ԴԵՌ առողջապահական համակարգը կարողանում է ապահովել հասանելիությունը և բուժօգնության բարձր որակը։

Խնդրում եմ, հորդորում եմ խստագույնս պահպանեք հակահամաճարակային բոլոր կանոնները: Յուրաքանչյուրդ կարող եք ջարդել Covid 19-ի տարածման շղթան, արեք դա հանուն բոլորիս առողջության, հավատացեք դա բխում է բոլորիս շահերից։

Հիշեք, այս պահին կորոնավիրուսի պատերազմում կիրառվող հիմնական զենքերն ու մարտավարությունը՝պահպանել սոցիալական հեռավորությունը,կրել դիմակ ու անընդհատ ախտահանել ձեռքերը և չախտահանված ձեռքերով չդիպչել դեմքին։

Միացեք Սպիտակ Բանակին և միասին կհաղթենք անտեսանելի թշնամուն՝ Covid 19-ին։

Ի դեպ, գեթ 1 րոպե չեմ կասկածում, որ մեր Բուժաշխատողներն այս փորձությունը ևս հաղթահարելու են, քանի որ անձամբ պատիվ եմ ունեցել ճանապարհ անցնել այն մարդկանց հետ, որոնք արդեն շուրջ 1 տարի առաջնագծում կռվում եմ․․․ Խոնարհվում եմ նրանցից յուրաքանչյուրի առաջ, նրանք մշտապես անգնահատելի, անմնացորդ ծառայել են ու ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։

Հ․Գ․ Հարգելի քաղաքացիներ, պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա՝ դա վտանգավոր է․․․ Մենք չունենք իրավունք քննարկելու պատվաստումները, կարող ենք քննարկել պատվաստանյութը: Նոր կորոնավիրուսի 7 պատվաստանյութն այսօր ունի մրցակցային դաշտ և մենք չպետք է ամբողջի մեջ բերենք ընդհանուր գաղափարախոսությունը և քննարկման առարկա դարձնենք՝ պատվաստվե՞լ, թե՞ չպատվաստվել։ Եվս մեկ անգամ հորդորում եմ, խնդրում եմ յուրաքանչյուրիդ՝ պատվաստվելու գործընթացը չդարձնել քննարկման առարկա և վստահել մասնագիտական կարծիքներին»,- գրել է նա։

 

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular