ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջինը ես կլինեմ սահմանում. Տավուշի մարզպետը մեկնաբանել է սահմանազատման մասին լուրերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզում ամեն ինչ հանգիստ է, սահմանի փոփոխության որևէ քննարկում չկա: Այսօր Երևանում Տավուշի մարզի տնտեսական զարգացման 2021-2025 թվականների ռազմավարության նախագծի քննարկման ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ հերթական անգամ հերքելով Տավուշում սահմանների վերանայման մասին լուրերը:

«Ես բացառում եմ Տավուշի մարզից շրջաններ հանձնելու գործընթացը՝ որևէ մեկի կողմից, գոնե այնքան ժամանակ, քանի դեռ ես կապրեմ այս երկրում ու քանի դեռ կլինեմ Տավուշի մարզպետ: Եթե որևէ վտանգ լինի, առաջինը ես կլինեմ, որ կանգնած կլինեմ այդ սահմանում՝ վտանգը չեզոքացնելու: Հայ ժողովրդի և Հայաստանի համար այս թեման պետք է փակ լինի և քննարկման առարկա չդառնա: Այս խնդիրները քննարկելու վտանգը ներսում չէ, այլ դրսում: Դրա համար մեր այս քննարկումներով չպետք է վախկոտ, մեզ համար ոչ ձեռնտու վարքագիծ ցուցաբերենք և ջուր լցնենք թշնամու ջրաղացին։ Ես ուզում եմ՝ այս թեման փակվի ընդհանրապես»,- ասաց Չոբանյանը:

Ինչ վերաբերում է ռուս զինծառայողների այցելությանը Տավուշի մարզ, դա, մարզպետի խոսքով, մշտական բնույթ է կրում և կապված է ՊՆ-ի գործողությունների ու մշտական պարտականությունների իրականացման հետ: Ոստի այս խնդրին վերաբերող բոլոր հարցերը մարզպետը հորդորում է ուղղել ՀՀ ԶՈւ ղեկավարությանը:

«Մենք պատերազմական երկիր ենք, և կան հարցեր, որ նույնիսկ հրապարակային քննարկման ենթակա չեն: Դրա համար համապատասխան գերատեսչությունը թող որոշի, թե այդ հարցի պատասխանը ինչ լայնությամբ և ինչ ծավալով կարող է ներկայացնել հանրությանը»,- ասաց Չոբանյանը:

Հիշեցնենք՝ շուրջ մեկ ամիս է, ինչ համացանցում ակտիվ խոսակցություններ են պտտվում Տավուշի մարզի սահմանամերձ տարածքների հավանական զիջումների մասին, որոնց, ըստ նույն աղբյուրների` մասնակցում են ռուս զինվորականները։

Այդ օրերին Sputnik Արմենիան փորձեց պարզել, թե ով է ասել ռուսների մասնակցության մասին ու գրեթե բոլոր բնակիչները պատասխանեցին` այդ մասին Facebook-ում են կարդացել։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular