ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դժվարին մարտահրավերների հաղթահարումը տրված է միայն նվիրյալներին. Արտակ Բեգլարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱՀ ՄԻՊ-ի պաշտոնում Գեղամ Ստեփանյանի նշանակմանը։

 

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր ԱՀ Ազգային ժողովը Գեղամ Ստեփանյանին ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանի բարձր դիրքում: Ուրախ եմ այս դիպուկ ընտրության համար և շնորհավորում եմ մեզ՝ ժողովրդի բարձրաստիճան ծառաների շարքը Գեղամի նման խելացի, նվիրված ու արժեքահեն գործիչով համալրվելու առթիվ:

Երբ պատերազմից բառացի օրեր առաջ Գեղամին նշանակել էի ՄԻՊ աշխատակազմի գործադիր քարտուղար, վստահ էի, որ չեմ զղջալու, և պատերազմական ու հետպատերազմյան ժամանակահատվածների մեր դժվարին ու համատեղ ճամփան վերահաստատեց իմ համոզմունքը:

Թե այդ ժամանակ ինչեր ենք ապրել ու հասցրել մեր փոքրիկ թիմով՝ Արսեն Սառաջյանի ու Գուրգեն Ներսիսյանի հետ միասին, միայն մենք կիմանանք: Ուստի, անվարան կարող եմ պնդել, որ Գեղամը կշարունակի ՄԻՊ հաստատության հետագա զարգացման ընթացքը, իր ուրույն ու ոչ պակաս կարևոր ներդրումը կունենա այդ գործում՝ ՄԻՊ արհեստավարժ աշխատակազմի հետ միասին պատվախնդրորեն պաշտպանելով արցախցիների իրավունքները ներքին ու արտաքին հարթակներում:

Թեև իմ հրաժարականից հետո շատերն ափսոսանք հայտնեցին, սակայն ժամանակն է ասելու, որ Գեղամն այն անձն է, ով ոչ միայն արդյունավետորեն կշարունակի կիսատ թողնված գործերը, այլ նաև կարող է ավելի բարձր հանգրվանների հասցնել ՄԻՊ հաստատությունը:

Գեղամին համարելով ոչ միայն լավ գործընկեր, այլ նաև նույն արժեքները դավանող ընկեր՝ լրիվ պատրաստակամություն եմ հայտնում իմ պաշտոնական ու անձնական հնարավորությունների սահմաններում առավելագույնս աջակցելու նրան իր կարևորագույն առաքելության կայացման հարցում՝ հանուն մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության ու պետականության ամրապնդման:

Դժվարին մարտահրավերների հաղթահարումը տրված է միայն նվիրյալներին. բարի՛ երթ»,- գրել է Բեգլարյանը:

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular