ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրության արդյունքները ոչ թե ԿԸՀ-ն է հաշվարկելու, այլ՝ մեզ բարեկամ և հակառակորդ պետությունները․ Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս ընտրության արդյունքները ոչ թե ԿԸՀ-ն է հաշվարկելու, այլ՝ մեզ բարեկամ և հակառակորդ պետությունները․ սա է այս ընտրության առանցքային պահը։ Այս մասին Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է իր հոդվածում, որը վերնագրված է  «Հայկական դեֆոլտ կամ Սաունա-պետություն»։

«Տիգրան Մուկուչյանը ոչ թե թվեր և մանդատների քանակ է հրապարակելու, այլ՝ մեր պետության հետագա դատավաճիռը։ Իսկ դրա տարբերակները երեքն են.

1.            Հայկական վերածնունդ

2.            Հայկական դեֆոլտ

3.            Հայկական պետականության հիբրիդային կազմաքանդում

Հայկական դեֆոլտ

«Մեզի Ղարաբաղ պետք չի, Սյունիք պետք չի, թուրքի հետ խախանդ կապրենք, հալալ ա Նիկոլին»։ Այս գաղափարախոսությունը ունի կրողներ՝ շարքեր, ինտիտուցիոնալ միավոր և լիդեր։ Այն կոչվում է «էլեկտորալ թրիք»։

Այս գաղափարի հաղթանակն ի լուր աշխարհի ազդարարելու է հայկական դեֆոլտը։ Սա նշանակում է, որ

             Հայ ժողովրդի կրթված հատվածն ընդունում է իր պարտությունը և արձանագրում իր խոր անտագոնիզմը հայ ժողովրդի մի զգալի հատվածի հետ, վայր է դնում պետության և ժողովրդի հանդեպ իր պատասխանատվության զգացումը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

             Սփյուռքի կենսունակ և ազդեցիկ հատվածը, միավորները, շրջանակները սրընթաց կերպով օտարանում են հայկական պետությունից

             Արցախի հայությունն արձանագրում է իր անպաշտպանվածությունը և առաջիկա տարիներին լքում իր հազարամյակների պատմություն ունեցող բնօրրանը։

             Ռուսաստանն արձանագրում է հայ ժողովրդի՝ պետություն ունենալու անկարողությունը և էապես վերանայում է իր անելիքները տարածաշրջանում

             Թուրքիան և Ադրբեջանը արձանագրում են հայկական պետության դեգրադացիայի չափը, Ռուսաստանի փոփոխված ծրագրերը։ Դրանից հետո Հայաստանից պոկում են իրենց համար կենսական տարածքային բոլոր հատվածները։

             Հայաստանի մնացած հատվածը դառնում է Թուրքիայի սպասարկման կենտրոնի, մոտավորապես՝ Սաունա-պետության կարգավիճակ։

Սա է Հայաստանիհեռանկարը, որ կարող է արձանագրվել ընտրությունների արդյունքում։ Եվ բոլոր նրանք, ովքեր սա հասկանում են, պարտավոր են անել ամեն ինչ՝ նման բան թույլ չտալու համար։ Ամեն ինչ։

Ի դեպ, Հայաստանի համար նման հեռանկար պատրաստողների մեջ բոլորը չեն չկրթված և սոցիալական սուր խնդիրներով։Կա մի շերտ, որը բավական ապահով է և իրեն թվում է, թե կրթված է, ու որը Երևանի մոդայիկ սրճարաններում նստած կարող է ժամերով փիլիսոփայել, թե «Փաշինյանի տարածաշրջանային զարգացման մոդելը ճիշտ է, սա 21-րդ դարի մոտեցում է ռեգիոնալ խնդիրներին, որ ռևանշիզմն անթույլատրելի է, քանի որ կբերի նոր էսկալացիայի և այլն»։

Այս խավն անկիրթներից տարբերվում է նրանով, որ մի երկու տերմին գիտի ու ժամանակին բիզնեսի անվան տակ և նախկին իշխանությունների թողտվությամբ կարողացել է թալանել երկիրը, ու հիմա Նիկոլ է քարոզում ու խոսում «ռեգիոնալ մոդելների»  մասին՝ միայն ու միայն մեկ նպատակով՝ փող աշխատելու։ Ինչևէ։

Դժվար է հաշվարկել հայկական դեֆոլտի իրական ռիսկայնությունը, բայց այն կա, հետևաբար՝ ընտրությունների թեմային չի կարելի վերաբերվել սիրողական մակարդակով կամ էմոցիաներով կամ ներքին մասնավոր տարաձայնությունները չհաղթահարած։ Անդառնալի կորստի գինը շատ ավելի մեծ է, քան՝ ցանկացած նեղացվածություն կամ անձնական շահ»,- ասված է հոդվածում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular