ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բենզինի բարձր գնաճը չունի առարկայական հիմնավորում․ Թադևոս Ավետիսյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը հոդված է գրել, որում անդրադառնում է բենզինի գնի բարձրացմանը։ Հոդվածը կարդացեք ստորև։

Նախ փաստենք՝ մեր երկրում 2020թ․ սկիզբ առած գնաճի բարձր տեմպն առաջանցիկ ավելանում է 2021թ․։

Մասնավորապես, պաշտոնական վիճակագրության համաձայն (աղբյուրը՝ այստեղ և այստեղ)

-       2020թ․ դեկտեմբերին՝ 2019թ․ դեկտեմբերի համեմատ սպառողական գները միջինում աճել են 3,7 տոկոսով, իսկ միայն սննդամթերքինը՝ 5,5 տոկոսով,

-       2021թ․ հունվարին՝ 2020թ․ հունվարի համեմատ սպառողական գները միջինում աճել են 4,5 տոկոսով, սննդամթերքինը՝ 6,8 տոկոսով,

-       2021թ․ փետրվարին՝ 2020թ․ փետրվարի համեմատ սպառողական գները միջինում աճել են 5,3 տոկոսով, սննդամթերքինը՝ 7,9 տոկոսով։

Նման տեմպով 2021թ․ առաջին կեսին սպառողական գների ինդեքսն արդեն կրկնակի չափով կարող է գերազանցել Կենտրոնական բանկի սահմանած թիրախը։

Գնաճի ահագնացող այս տեմպը՝ ինքնին վերցված, լուրջ սպառնալիք է մեր երկրի սոցիալ-տնտեսական առնվազն կարճաժամկետ զարգացման համար։ Ավելին՝ մեր գնահատումներով վերը նշված ժամանակահատվածներում առաջին անհրաժեշտության ապրանքների միջին գնաճը շուրջ 2 անգամ գերազանցել է սննդամթերքի ընդհանուր գնաճի ցուցանիշները։

Ստորև՝ ամփոփ անդրադառնամ 2020-2021թթ․ վառելիքի շուկայում արձանագրվող գնային փոփոխություններին և ՏՄՊՊՀ-ի ընթացիկ ուսումնասիրության արդյունքներին։

1.    Պաշտոնական վիճակագրության համաձայն (աղբյուրը՝ այստեղ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2020թ․ հունվարին և փետրվարին Հայաստանում բենզինի իրացման գներն աճել են համապատասխանաբար՝ 1,2 և 0,8 տոկոսներով, երբ կայուն էր ՀՀ դրամի փոխարժեքը, իսկ 2019թ․ միջազգային շուկաներում վերջից արդեն արձանագրվում էր բենզինի գների էական նվազում։

2.    Փաստորեն, Հայաստանում բենզինի իրացման գնի նվազում արձանագրվեց էական ուշացումով՝ 2020թ․ մարտից և իր պիկին (-31,8 տոկոս) հասավ հունիսին։ Դրանից հետո յուրաքանչյուր ամիս՝ նախորդ ամսվա համեմատ բենզինի գինը շարունակաբար աճել է՝ ի հեճուկս միջազգային շուկաներում արձանագրվող միտումների։ 2020թ․ հունվար-հունիսին բենզինի իրացման գնի նվազման միջին տեմպը անգամներով զիջել էր միջազգային շուկաներում բենզինի գների նվազման միջին տեմպին։  

3.   ՏՄՊՊՀ-ն ընթացիկ ուսումնասիրության է ենթարկել միայն 2020թ․ դեկտեմբեր և 2021թ․ հունվար ամիսներին բենզինի գների փոփոխությունները (աղբյուրը՝ այստեղ)։ Պետական այս մարմինը վառելիքի շուկայում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումներ չի հայտնաբերել, իսկ այդ ժամանակահատվածում արձանագրված գնաճը պայմանավորել է ներկրվող բենզինի ձեռքբերման գների բարձրացմամբ և ՀՀ դրամի արժեզրկմամբ։ Մասնավորապես պարզել են, որ ՌԴ-ից ձեռքբերվող բենզինի գինը նախորդ ամսվա համեմատ բարձրացել է 5 տոկոսով 2020թ․ դեկտեմբերին և 10 տոկոսով էլ 2021թ․ հունվարին։ 2020թ․ դեկտեմբերից մինչև 2020թ․ մարտն ընկած ժամանակահատվածում ՀՀ դրամն արժեզրկվել է շուրջ 4 տոկոսով։

4.   Պաշտոնական վիճակագրության համաձայն բենզինի իրացման գինը 2020թ․ դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ աճել է 4,1 տոկոսով, իսկ 2021թ․ հունվար-փետրվարին՝ 5,4 տոկոսով (աղբյուրը՝ այստեղ)։ 2021թ․ մարտին բենզինի իրացման գինը աճել է ևս շուրջ 10 տոկոսով։

5.   Փաստորեն, 2021թ․ բենզինի ներմուծման գնի աճը և ՀՀ դրամի արժեզրկումը միասին կազմել են շուրջ 14 տոկոս, իսկ ներքին շուկայում բենզինի իրացման գինն աճել է ավելի բարձր տեմպով՝ շուրջ 15,4 տոկոս։

Ստացվում է, որ ներքին շուկայում բենզինի իրացման գնի հնարավոր աճի գործոններին Հայաստանի ներքին շուկան արձագանքում է անմիջապես և ավել չափով։ Նույն շուկան գնի նվազման իրական գործոններին արձագանքում է տևական ժամանակ ուշացումով, անհամեմատ պակաս չափերով և տևողությամբ։

Բացասական այս միտումը պայմանավորված է մեր երկրում վառելիքի շուկայի պահպանվող մենաշնորհացման բարձր աստիճանով, երբ բենզին շարունակում են ներկրել և ներքին շուկայում իրացնել 3-4 կազմակերպություններ։

Հետևաբար, առարկայական չեն ՏՄՊՊՀ-ի կողմից պարբերաբար ներկայացվող այն տեսակետը։ Բենզինի իրացման գների աճը փորձում են բացատրել նաև ներկրված բենզինի առավել մատչելի խմբաքանակների ավարտով և նոր՝ առավել թանկ գնով ձեռքբերված խմբաքանակների իրացմամբ: Իրական հիմքերի առկայության դեպքում բենզինի գնանկման բացակայությունը կամ անհամարժեքությունն էլ փորձում են բացատրել իբր թանկ գնով նախկինում ձեռքբերված խմբաքանակների առկայությամբ և դրանց վաճառքով։

Իրավիճակը համակողմանի գնահատելու նպատակադրման տեսանկյունից խնդրահարույց է նաև այն, որ ՏՄՊՊՀ-ի կողմից բենզինի շուկայի ուսումնասիրության ժամանակահատվածը չի ներառել 2020թ․ առաջին կիսամյակը, երբ առկա էին բենզինի գնանկման իրական հիմքեր։

ՏՄՊՊՀ-ի կողմից ուսումնասիրության առարկա պետք է դառնա նաև 2021թ․ ի հայտ եկած մի նոր երևույթ։ Բենզինի շուկայում հիմնական խոշոր մատակարարներից մեկի սեփականատիրոջ փոփոխությունը հանգեցրել է ներքին շուկայում իրացման գների էական շեղումների։ Օրինակ՝ շուկա մտած նոր սեփականատերը մյուսների համեմատ շուրջ 10 տոկոսով էժան գնով է վաճառում 92 օկտանային թվով բենզինը։

Այս նոր երևույթը լիարժեք գնահատելու տեսանկյունից առաջանում են առարկայական առնվազն հետևյալ հարցերը․

«Հայաստանում բենզինը հիմա վաճառվում է դենպինգո՞վ, թե՞ գերշահույթով։ Արդեն փոխվել է՞ բենզինի ներկրման աշխարհագրությունը տարածաշրջանի ապաշրջափակմանն ու թշնամի հարևան երկրների հետ տնտեսական ինտեգրմանն ուղղված՝ իշխանական խմբակի հայտարարությունների ֆոնին։ Օրինակ՝ Ադրբեջանից ներկրվում է՞ բենզին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular