ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը միացրել է մահերի մեքենան. Էլինար Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը մտել է աղետի նոր փուլ. մեծ թափով գործում  է  քովիդ մահերի մեքենան։  Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Հիվանդանոցները գերծանրաբեռնված են։  Քովիդի դեմ պայքարի մինչ այս պահը եղած կամ չեղած ռազմավարությունը հնացած է։  Վերջին շրջանում մահերի ցուցանիշը սահմռկեցուցիչ է. մարտի 25-ին գրանցվել է մահվան 18 դեպք, կորոնավիրուսային վարակ ունեցող, սակայն մահը այլ հիվանդության պատճառով վրա հասած 6 դեպք, 24-ին՝  17 դեպք, 23-ին՝ 26 դեպք, 22-ին՝ 15։  Եվ դա տեղի է ունենում տոտալ անտարբերության պայմաններում։

Առողջապահության նախարարը փորձում է ինչ-որ ձևակերպումներ տալ, ինչ-որ բան ասել, բայց ակնհայտ է, որ նա չի տիրապետում  իրավիճակին։ Եվ եթե անկեղծ լինենք, սա արդեն մեկ նախարարության խնդիր չէ։

Նախարարն ասում է՝ Հայաստանում պատվաստվել է շուրջ 600 մարդ։ Սա  նույնիսկ կես գյուղի ծավալ չի կազմում։ Սա աբսուրդ թիվ  է։  Նույնիսկ այս դեպքում, երբ առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ պատվաստում են բուժաշխատողներին և միայն ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներին, անհասկանալի է, թե ինչ մեխանիզմով է քաղաքացին դիմում և ստանում պատվաստում։ Որքան մարդ պետք է մահանա, որ իշխանությունը ի վերջո կենդանության նշաններ ցույց տա։

Ես հարցեր  եմ ուղղում Առողջապահության նախարարին, որ փոխանցի իր շեֆին.

Դուք հասկանո՞ւմ եք, որ ձեր անգործության պատճառով, որ չեք կարողանում ՌԴ-ից որոշակի քանակի  պատվաստանյութ բերել, մարդիկ մահանում են՝ ամեն օր, ամեն ժամ։

Ի՞նչ մեխանիզմով է բաժանվել այդ 600 չափաբաժինը։ Ովքեր են ստացել, ոչ մի պաշտոնական խողովակ չի գործել՝ դիմելու և ստանալու համար։

Դու՞ք հասկանում եք, որ երկրի ղեկավարը այս պայմաններում չի կարող զանգվածային միջոցառումներ կազմակերպել, որտեղ զգալի թիվ են կազմում տարեցները և երեխաները։ Դուք հասկանու՞մ եք, որ դրանից հետո մարդիկ են հիվանդանում ու մահանում։

Առողջապահության նախարարը հայտարարում է, թե Հայաստանում առկա  է կրկնավարակման  300 դեպք՝ պաշտոնապես գրանցված 187441 հիվանդից։ Աշխարհում այլ է պատկերը։ Մեր երկրում ամեն ինչը կեղծվու՞մ  է, նույնիսկ կրկնավարակի թիվը։

Մարդկանց առողջությունը և կյանքը դարձել է քաղաքական անտարբերության առարկա։ Դրա փոխարեն իշխանությունը հրատապ է համարում վիրավորանքի համար տուգանքների բարձրացման հարցի քննարկումը և օրենքի փափոխությունը։ Միայն թե իրենց չվիրավորեն, իսկ մնացյալը կարևոր չէ։ Կարևոր չէ, որ քովիդով վարակված մարդիկ ծանր վիճակում օրերով սպասում են հոսպիտալացման, հիվանդանոցներում չի բավարարում թթվածինը, չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները։

Պետության անտարբերության պայմաններում մարդիկ երթևեկում են գերծանրաբեռնված տրանսպորտում և, ընդհանրապես, կարծես մոռացել են աղետի մասին։ Իսկ մեր իշխանությունը չկա։ Այնպես, ինչպես չկար պատերազմի ժամանակ, չկար պատերազմից հետո, չկար անհետ կորած զինվորների որոնման և գերիների վերադարձման հարցում։ Չկա նաև վիրուսի դեմ պայքարի հարցում։

Հասարակությունը դարձել է անտարբեր իր իսկ մահերի հանդեպ։ Հասարակությունը ցույց չի տալիս կենսունակության նշաններ։ Ոչ մի պահանջ, ոչ մի ընդվզում։ Կարծես թե այդպես էլ պետք է լիներ՝ պատվաստանյութի տոտալ բացակայություն, հիվանդանոցներում տեղերի գրեթե բացակայություն, ոչ մի կազմակերպչական աշխատանք պետության կողմից։ Ով ինչպես կարողանում, փրկվում է։

Համավարակով պայմանավորված աղետի գիտակցումը չկա նաև ընդդիմության շարքերում։ Այս հարցը կարծես դուրս է բոլորի օրակարգից։ Բայց հայրենիքի մասին մտահոգությունները միայն հազարամյա պատմության և գեոպոլիտիկ պաթոսախառը վերացական հայտարարություններով չպետք է սահմանափակվեն։ Հայրենիքի համար պայքարը նաև երկրի կողմից անտեր թողնված մարդկանց առողջության և կյանքի համար պայքարելով է դրսևորվում։ Տպավորություն է, թե ընդդիմությանը իրական Հայաստանը և իրական քաղաքացին չեն հետաքրքրում, նրանք միայն «պատմական և վեհ» գաղափարներով են զբաղված։ Այնինչ, ցանկացած երկրում ընդդիմությունը հասնում  է հաջողության և մեծ կոնսոլիդացիայի , եթե կարողանում է հանրային լայն շերտերի հետաքրքրության վրա հենվել, հասկանալ դրանք ու մարդկանց մենակ չթողնել։

Իսկ իրավիճակը իսկապես աղետալի է. Քովիդ ճակատում մենք կրում ենք խայտառակ պարտություն, որովհետև Փաշինյանի իշխանությունը չգիտի իր անելիքը, չգիտի ինչպես աշխատել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular