Պոպովան բացատրել է կորոնավիրուսի մուտացիան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆlenta.ru-ն գրում է, որ կորոնավիրուսը հարմարվում է մարդու օրգանիզմին, ուստի մուտացիայի է ենթարկվում: Դա բացատրել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան «Ռոսիա 24» հեռուստաալիքում Նաիլա Ասկրեզադեին տված հարցազրույցում: Նա պարզաբանել է, որ մեծ թվով մուտացիաները չունեն հատուկ կարևորություն վիրուսի հատկությունների համար: Պոպովան հավելել է, որ վիրուսի հայտնաբերված փոփոխությունները պետք է ուսումնասիրվեն, և դեռ հստակ պատասխան չկա դրանց ազդեցության մասին համաճարակաբանական գործընթացի վրա: Ռոսպոտրեբնադզորը մեծ տագնապով է հետևում կորոնավիրուսի բրիտանական, հարավաֆրիկյան և բրազիլական շտամների տարածմանը: Այդ պատճառով էլ վարչությունը վերահսկում է նրանց ներկայությունը Ռուսաստանում, քանի որ դրանք կարող են ազդել համաճարակաբանական գործընթացի վրա:
Ավելի վաղ, «Ռոսպոտրեբնադզոր» -ի ղեկավարը հայտնել էր, որ Ռուսաստանում նոր շտամներ են հայտնվում օտար երկրներ այցելած մարդկանց հետ: Հարավաֆրիկյան շտամի հայտնաբերման երկու դեպք կապված է նրա հետ, որ ռուսները մի դեպքում այցելել են Հարավաֆրիկյան Հանրապետություն, իսկ մյուս դեպքում Զանզիբար: Բրիտանական շտամն առավել հաճախ ներմուծվում է ԱՄԷ-ից, Դուբայից և Եվրոպայից:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը