Խաղաղ օվկիանոսում 5.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀինգշաբթի Ֆիջի արշիպելագի մոտակայքում 5.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Դրա տվյալների համաձայն՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆիջիի՝ շուրջ 77.3 հազար բնակչությամբ մայրաքաղաք Սուվայից 886.4 կմ հարավ: Օջախը գտնվել է 598.4 կմ խորության վրա:
Ցունամիի վտանգի մասին տեղեկատվություն չի հաղորդվել: