ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ խուրմա ենք ուտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Չնայած խուրման գրեթե ամեն տեղ աճում է՝ դրա հայրենիքը Չինաստանն է։ Ամբողջ աշխարհում կան այս բույսի մի քանի հարյուր տեսակներ։ Որոշ տեսակներ ապրում են մինչև 500 տարի։

Խուրման խորհուրդ է տրվում օգտագործել նյարդային համակարգի ընդհանուր առողջացման ու վերականգնման համար։ Դրանում բարձր է B խմբի վիտամինների ու վիտամին C-ի պարունակությունը։

Բացի այդ, պտուղներում շատ երկաթ կա (14%), ինչը շատ կարևոր է սակավարյունության դեպքում, ու յոդը՝ 40%, որը թույլ է տալիս նորմալ վիճակում պահել վահանաձև գեղձը: Այսպիսով, խուրման օգտակար է ավիտամինոզի, երկաթի դեֆիցիտի անեմիայի, ցինգայի կանխարգելման համար:

Թթուները խուրմայի մեջ քիչ է, ինչը բարենպաստ ազդեցություն է ունենում մարսողական համակարգի աշխատանքի վրա խոցային, լյարդի ու երիկամների հիվանդության ժամանակ։ Իսկ հակաբակտերիալ հատկություններն օգնում են պայքարել պաթոլոգիական աղիքային ֆլորայի դեմ։

Հետաքրքրական է, որ 100 գրամ խուրման պարունակում է մոտ 127 մգ կալցիում, ինչը մարդու համար օրական նորմայից 11% շատ է:

Խուրման բարձրացնում է անոթների առաձգականությունը

Արյան անոթների առաձգականության բարձրացման համար անհրաժեշտ է օգտագործել C, P ու PP վիտամիններ: Խուրման պարունակում է բոլորը այդ վիտամինները (վիտամին C-ն կազմում է պտղի ընդհանուր վիտամինային կազմի գրեթե 20%-ը): Բացի այդ, խուրման ցրում է արյունը, ուժեղացնում արտահոսքը և թույլ չի տալիս, որ արյունը տեղում մնա։ Հետևաբար, այն պետք է օգտագործեն մարդիկ, որոնք երակների վարիկոզային լայնացում ունեն։

Լավացնում է տեսողությունը

Վիտամին A-ն ու բետա-կարոտինը, որը կա խուրմայում, ամրացնում են աչքի մկաններն ու արագացնում հյուսվածքների վերականգնման գործընթացը: ԱՄՆ աչքի ազգային ինստիտուտի հետազոտությունները հաստատում են՝ խուրման օգնում է պահպանել տեսողությունը։

Յոդի հարուստ աղբյուր է

Յոդն անհրաժեշտ է վահանաձև գեղձի նորմալ աշխատանքի համար, իսկ խուրման 100 գրամում պարունակում է 30 մկգ յոդ: Յոդի պակասը կարող է ազդել ուղեղի խնդիրների վրա, դանդաղեցնել երեխաների մտավոր ու ֆիզիկական զարգացումը։

Բարձրացնում է տրամադրությունը

Ինչպես արդեն նշել էինք, պտուղը պարունակում է B խմբի վիտամիններ, ու առանց դրանց նյարդային համակարգը նորմալ աշխատանքն անհնար է: Խուրմայի բաղադրության մեջ մտնող տրիպտոֆանը մասնակցում է սերոտոնինի՝ երջանկության և ուրախության հորմոնի արտադրությանը։ Օրական ընդամենը երկու խուրման բավարար են դրական մտքերի ու լավ տրամադրության համար:

Պահպանում է իմունիտետը

Շնորհիվ վիտամին C-ի բարձր պարունակության՝ խուրման խթանում է իմունային համակարգը: Քաղցր հատապտուղը շատացնում է արյան սպիտակ բջիջները, որոնք պաշտպանում են օրգանիզմը սնկային ու վիրուսային վարակներից։ Բրոնխների հիվանդության դեպքում խուրման օգնում է ավելի ակտիվ դուրս բերել լորձը՝ զերծ պահելով հնարավոր թոքաբորբից։

Ում խորհուրդ չի տրվում խուրմա ուտել

Պտուղը պարունակում է մոտ 25% սախարոզ, այնպես որ դա չի կարելի ուտել դիաբետիկներին ու մարդկանց, ում ենթաստամոքսային գեղձի աշխատանքը խախտված է։ Տանինները, որոնք խուրման տտիպ են դարձնում, կարող են վտանգավոր լինել առողջության համար. Հիշեք, որ առավել քանակությամբ տանին կա կճեպում, այնպես որ ավելի լավ է խուրման մաքրած ուտել։

Եթե հետևում եք ձեր քաշին, մասնագետները խորհուրդ չեն տալիս օրական մեկ պտուղից ավելի ուտել։ Մի կողմից, խուրման ցածր կալորիականություն (մինչև 70 կիլոկալորիա 100 գրամում) ունի, մյուս կողմից այն պարունակում է մեծ քանակությամբ գլյուկոզա ու ֆրուկտոզա:

Պետք է հաշվի առնել, որ խուրմայի չիրը շատ կալորիական է՝ 250-270 կիլոկալորիա 100 գրամում։

Այդ պատճառով այն պետք է զգուշությամբ օգտագործեն նաև շաքարային դիաբետ ունեցող մարդիկ. ընդամենը մեկ պտուղը կարող է բարձրացնել ինսուլինը։

Խորհուրդ չի տրվում խուրման սոված փորին ուտել, այն կարող է փորացավ ու լուծ առաջացնել։

Ինչի՞ հետ է կարելի համադրել խուրման

Այն ավելի լավ է տարանջատել հիմնական կերակուրից՝ ժամ-ժամուկես դադարից հետո ուտել: Այն պատկանում է աղանդերի կարգին, ուստի հիանալի լրացվում է ընկույզով, յոգուրտով: Խուրման կարելի է ավելացնել թռչնամսին, գառան, տավարի մսին: Ինչ վերաբերում է բացառություններին, ապա այն չպետք է օգտագործվի կաթի հետ:

Ի՞նչ անել, եթե խուրման «խեղդում» է

Եթե խուրման «խեղդում» է, կարելի է տան պայմաններում հասունության հասցնել այն։ Ամենալավ տարբերակն է դնել մուգ փաթեթի մեջ բանանի ու խնձորի հետ, այդպես այն  3-4 օրվա ընթացքում կդառնա փափուկ ու քաղցր: Կարող եք նաև այն մեկ օրով սառցարան դնել կամ ընդհակառակը՝ 12-14 ժամով՝ տաք ջրի մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular