ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարող են առաջնորդվել միայն «հրովարտակներով»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հաշվի առնելով, թե ինչպես են այս իշխանությունները մեկնաբանում իրավական նորմերը, Սահմանադրությունը, օրենքները, ինչպես են վարվում դրանց հետ, իրավաբանական համայնքում կես լուրջ-կես կատակ խոսում են, թե շուտով կարելի է առ ոչինչ համարել Սահմանադրությունն ու օրենքները և առաջնորդվել բացառապես Նիկոլ Փաշինյանի «հրովարտակներով»: Թեմայի հետ կապված օրեր առաջ փաստաբան Երվանդ Վարոսյանը «Փաստի» հետ զրույցում ասել էր. «Եթե այս իշխանությունը շարունակի գոյություն ունենալ, իրավաբանությունը մեռնելու է: Աշխարհի վրա չկա ու չի եղել որևէ պետություն, որտեղ իշխանությունը կարող է թքել օրենքների վրա, և այդ պետությունն առաջընթաց ունենա ու չմեռնի:Հայաստանը չի լինելու այդ բացառությունը: Եթե մենք գործ ունենք իշխանության հետ, որն ինչ ուզում՝ անում է, ինչ ուզում՝ ասում է, ինչպես ուզում՝ մեկնաբանում է, դրա հետևանքը պետության մահն է լինելու»:

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ պետական ապարատում պաշտոն զբաղեցնող պալատական իրավաբանները ցանկացած դեպքում օրենքները, օրենքի նորմերը, Սահմանադրությունը, ինչպես նաև արդեն ուժի մեջ մտած դատական ակտերը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով են մեկնաբանում: «Իրավաբանությունն այսօր ոչ թե վերածվել է փիլիսոփայական գիտության, ինչպես կարծում են շատերը, այլ, կարծես, գոյություն չունի: Այն քաղաքականության կամ քաղաքագիտության ածանցյալ ենթաճյուղ է դարձել. եթե քաղաքականությունը մշտապես մշակվել ու վարվել է իրավունքի գերակայության և մնացած այլ կարևորագույն նորմերի հիման վրա, հիմա այդ ամենը ստվերում է թողնված: Այսօր իրավունքը, օրենքների բարձրագույն արժեք ունենալն ու կարգավորումներն արդեն ածանցյալ են քաղաքականությանը: Այսօր արդեն քաղաքականությունն է որոշում, թե ինչպես պետք է մեկնաբանվի տվյալ նորմը կամ նորմի դրույթը»,- նշում է իրավաբանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular