ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշ­խա­նու­թյուն­նե­րի գոր­ծն ընդ­դի­մու­թյունն է անում.«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Փորձագիտական շրջանակները պարբերաբար նշում են, որ արտաքին քաղաքականությունը Հայաստանի գործող իշխանությունները կատարյալ ձախողել են, առավել ևս ռազմագերիների հարցով, կարծես, ընդհանրապես չեն զբաղվում: Օրերս հայտնի դարձավ դրա ևս մեկ ապացույց: Մասնավորաբար, համաշխարհային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը բավականին լուրջ ու կարևոր զեկույց էր հրապարակել և փաստաթղթավորված ներկայացրել, որ հայ ռազմագերիները Ադրբեջանում ենթարկվում են խոշտանգումների ու նվաստացումների։ Երեկ էլ Եվրախորհրդարանի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի հետ աշխատող երեք պաշտոնյա՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Ժիվկոն համատեղ կոչով դատապարտել են Ադրբեջանին ռազմագերիներին կտտանքների ենթարկելու համար և պահանջել անհապաղ ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին:

Ի դեպ, առանձին հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական խորհրդարանի ամենամեծ՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահ, բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովաչևը: «Փաստ» թերթին հայտնի դարձավ, որ այս կարևոր հայտարարությունների հարցում խորհրդարանական դիվանագիտությունն ունի զրո ներդրում: Ինչպես հիմնականում եղել է վերջին երեք տարվա ընթացքում, այս անգամ էլ Բրյուսելում Եվրախորհրդարանի պատգամավորների հետ այս ուղղությամբ աշխատել է ոչ թե իշխանական ուժը կամ խորհրդարանական խմբակցությունը, այլ ՀՀԿ-ն (մասնավորապես կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը) և Բրյուսելի Հայ դատի գրասենյակը: Ի դեպ, ըստ տեղեկությունների, հատկապես այս առումով անգործության է մատնված նաև Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, դեսպան, Եվրամիությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանը միջազգային տարբեր շփումների ժամանակ որպես «բրենդ» է ներկայացնում այն հանգամանքը, որ իրենց դեսպանատանն «ամենաշատ կանայք են աշխատում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular