ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոփոխություն՝ պետական գնումներին մասնակցող տնտեսվարողների համար. Բաբկեն Թունյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Վերջին շրջանում գործարար համայնքի կողմից ամենից հաճախ բարձրաձայնվող հարցերի թվում էր պետական գնումներին մասնակցության համար 100% բանկային երաշխիքի պահանջը։ Այդ խնդիրը կլուծվի կառավարության վաղվա նիստում։

ԳՈՐԾՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Այսօր գործող կարգավորումների համաձայն՝ 10 մլն. դրամը գերազանցող պետական գնումների դեպքում անհրաժեշտ է ներկայացնել որակավորման ապահովում՝ բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով, ընտրված մասնակցի գնային առաջարկի չափով:

Պարզ ասած, եթե պայմանագրն արժեքը, օրինակ, 200 մլն դրամ է, ապա մրցույթում հաղթած տնտեսվարողը ոչ միայն պետք է այդ ծավալի աշխատանքը կատարի, այլեւ 200 մլն դրամի չափով էլ գումար «սառեցնի»՝ ներկայացնելով բանկային երաշխիք կամ կանխիկ գումար։

ԻՆՉՈՎ ԷՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ 100% ԵՐԱՇԽԻՔԻ ՊԱՀԱՆՋԸ

Այս կոշտ կարգավորումը ներդրվել էր՝ ապահովելու համար պետության՝ որպես գնորդի, կարիքին համապատասխանող արդյունքի ստացումը, կառավարելի դարձնելով ինչպես պայմանագրերի ձախողման, այնպես էլ հնարավոր վնասների փոխհատուցման, լրացուցիչ ռեսուրսների ներդրման ռիսկերը, բացառելու ինչպես խտրական որակավորման չափանիշների սահմանումը, այնպես էլ հայտերի գնահատման և պայմանագրերի կատարման շրջանակում առաջացող հնարավոր հակամրցակցային համաձայնությունները և չարաշահումները:

ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ժամանակը ցույց տվեց որ, որակավորման ապահովման չափին ներկայացվող պահանջը՝ գնային առաջարկի 100%, ինչպես նաև այլընտրանքների կիրառման բացակայությունը, խնդիրներ են ստեղծում տնտեսվարողների համար։ Հատկապես ՓՄՁ-ների մասնակցության հնարավորությունները սահմանափակվում են, առաջանում են անառողջ մեխանիզմների ձևավորման ռիսկեր։ Օրինակ՝ հնարավոր է խոշոր մի կազմակերպություն, որն ունի ազատ դրամական միջոցներ կամ բանկային երաշխիք ստանալու հնարավորություն, շահում է մրցույթը եւ ենթակապալով պայմանագրային պարտականությունները տալիս փոքր տնտեսվարողներին։ Այսինքն՝ արհեստական շղթա է առաջանում պետական գնումների գործընթացում, ինչն էլ իր հերթին թանկացնում է պետության կողմից գնվող ապրանք ծառայությունները։

Ուզում եմ ընդգծել, որ վերջին շրջանում ինձ դիմած տնտեսվարողների մեծ մասի հիմնական բողոքը կապված է եղել հենց այս կարգավորման հետ։

ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎՈՒՄ Է

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը այս մասին հարց ուղղեց, ինչին ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ Կառավարության վաղվա նիստում փոփոխություն է կատարվելու կառավարության համապատասխան որոշման մեջ։ Որակավորման պահանջը ընդհանուր առմամբ մեղմացվելու է, ներդրվելու են նաեւ այլընտրանքային տարբերակներ՝ բանկային երաշխիքից եւ կանխիկ գումարից բացի»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular