ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նախկինների» հերթական կադրը՝ իմքայլականների «սրտի» դատավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խորհրդարանում այսօր ավարտվել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության համար անցկացվող քվեարկությունը, որի արդյունքներով դատավոր է ընտրվել Արսեն Մկրտչյանը: Ուշագրավ է, որ վերջինիս անունը շոշափվում էր օրեր առաջ մամուլում տեղ գտած մի հոդվածի շրջանակներում, որի համաձայն Մկրտչյանը ճաշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, վերջինս էլ նրան խոստացել է, որ ընտրությունն ԱԺ-ում կանցնի հալած յուղի պես, իհարկե, պայմանով, որ վերջինս հետագայում ճիշտ կաշխատի վնգստացող դատավորների հետ: 

Ուշագրավ է, թե ինչ աշխատանքային կարիերա է ունեցել Արսեն Մկրտչյանը մինչ այս պաշտոնը ստանձնելը: 2014 թ. մայիսի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ: 2014 թ. հունիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: 2015 թ. հուլիսի 14-ից սեպտեմբերի 4-ը եղել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար: Այսինքն՝ Մկրտչյանը հերթական նախկին կադրն է, Սերժ Սարգսյանի արդարադատության նախարարի տեղակալը և նախարարի ԺՊ-ն, ով Սերժ Սարգսյանին մերժած իմքայլականների ձեռամբ այսօր նոր պաշտոն է ստանում:

Ի դեպ, իշխանություններին, կարծես, չի հուզում, որ Մկրտչյանը հանդիսանում է ՀՀ ամենահարուստ դատավորներից մեկը: Օրինակ  2020 թվականի հայտարարագրում նա նշել է չորս անշարժ գույք, մեկ «Լեքսուս» ավտոմեքենա, մեկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, 16,170,000.00 դրամի փոխառություն, 1,860,000.00 և 1,264,910.00 դրամի փոխառություն, 10,680,054.00 աշխատավարձ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանից, 423,907.00 դրամի աշխատավարձ  ՀՀ Արդարադատության ակադեմիայից: Հետաքրքիր է, որ դատավորների բարեվարքության ստուգմամբ տառապող իշխանությունները, որոնք հաշվում են իրենց սրտին ոչ հաճո դատավորների ամեն մի լուման, այս դեպքում այդքան սկզբունքային, կարծես թե, չեն գտնվել...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular