ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


COVID-19-ով պացիենտների գրեթե 15 տոկոսը բախվում է լսողության խանգարումներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսային ինֆեկցիան իսկապես կարող է ազդել լսողության վրա. COVID-19-ով պացիենտների գրեթե 15 տոկոսը բախվում է լսողության խանգարումներին, ցույց է տվել հետազոտությունների խոշորագույն պարբերական ամփոփումը:

Մանչեսթերի աուդիոլոգիանի եւ խլության կենտրոնի գիտնականները մեկ տարվա ընթացքում ամբողջ աշխարհից տվյալներ են հավաքել կորոնավիրուսային ինֆեկցիա տարած պացիենտների շրջանում լսողության խանգարումների դեպքերի մասին, հայտնում է Medportal.ru-ն: Պարբերական ամփոփման թարմացված տարբերակի մեջ են մտել մոտ 60 հետազոտություններ եւ հաշվետվություններ, որոնցում նկարագրված են COVID-19-ից հետո աուդիովեստիբուլյար ախտանիշները:

Վերլուծությունը ցույց է տվել, որ չափահաս պացիենտների 7-ից մինչեւ 15 տոկոսը հայտնում է լսողության խնդիրների մասին: Ապաքինվածներն ավելի հաճախ գանգատվում են տինիտուսից՝ ականջներում աղմուկ կամ զնգոց, որը հաճախ ուղեկցվում է գլխապտույտով:

«Չի պարզվել, թե ինչու է հաստատված COVID-19-ով մարդկանց մոտ տինիտուսի առաջացման մասին հաղորդվում: Հնարավոր է, որ վիրուսը հարձակվում ու վնասում է լսողական համակարգը: Մյուս կողմից՝ համավարակի հոգեկան եւ զգայական լարվածությունը կարող է ձգանի դեր կատարել»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, աուդիոլոգիայի պրոֆեսոր Քեւին Մանրոն:

Պացիենտների մոտ 7 տոկոսը նաեւ հայտնել է աուդիովեստիբուլյար այլ ախտանիշի՝ գլխապտույտի մասին: Այս վիճակը հատկանշական է ներքին ականջում հավասարակշռության համակարգի վնասմանը: Նկարագրվել են նաեւ մեկ ականջի լիակատար խլության մի քանի դեպքեր, որը հաճախ ուղեկցվում է տինիտուսով:

«Մենք գիտենք, որ որոշ վիրուսներ, ինչպես կարմրուկը, հարականջային գեղձի բորբոքումը եւ մենինգիտը կարող են առաջացնել լսողության հանկարծակի կորուստ, ուստի կորոնավիրուսը կարող է կապված լինել COVID-19-ով պացիենտների համանման ախտանիշների հետ: Այդուհանդերձ, ամբողջ աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվն այնքան մեծ է, որ դժվար է մեծ վստահությամբ ասել՝ լսողության հանկարծակի կորստի դեպքերի թիվը արդյոք գերազանցո՞ւմ է ամենամյա սովորական ցուցանիշները»,- ասել է Քեւին Մանրոն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular