Վրաստանի արեւելքում սողանք է տեղի ունեցել. 22 գյուղ կտրված է արտաքին աշխարհից (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության մասնագետներն ուսումնասիրել են Մցխեթա-Մթիանեթի շրջանում գտնվող Օշպիտելի-Գուդամաքարի ճանապարհահատվածը, որտեղ նախորդ օրը սողանք էր տեղի ունեցել, հաղորդում է Սպուտնիկ Վրաստանը:
Սողանքային գործընթացների զարգացման պատճառով տվյալ ճանապարհահատվածը փակ է, ինչի արդյունքում 22 գյուղ մնում է կտրված արտաքին աշխարհից:
«Մենք խորհուրդ ենք տվել սկսել մաքրման աշխատանքներ եւ պաշտպանական միջոցառումներ անցկացնել. լեռան լանջին տեղադրել մետաղական պաշտպանիչ ցանցեր: Բնակչությանը վտանգ չի սպառնում»,-լրագրողներին ասել է Շրջակա միջավայրի ազգային գործակալության ներկայացուցիչ Թորնիկե Տոլուզաշվիլին: