ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` Պոլյարոիդ ֆոտոապարատ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդկության ողջ պատմության ընթացքում ստեղծվել են հսկայական բազմազանություն լուսանկարչական սարքեր: Սակայն դրանցից մեկը ամենայուրահատուկն է, այն ոչ մեկի հետ ոչ մի նմանություն չունի և դա Պոլյարոիդն է: Այդ սարքը հանգեցրել է նոր տիպի սարքերի առաջացման, որոնք հետագայում ստացել են ակնթարթային լուսանկարչական սարքեր անվանումը (կամ մեկ փուլով լուսանկարչական գործընթացի տեսախցիկներ): Անհնար է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ այսօր միջին սիրողական լուսանկարչի տեսախցիկը առանց թվային լուսանկարչության: Կարելի է ենթադրել, դա կլիներ նույն Պոլյարոիդը, բայց ավելի թարմացված: Պոլյարոիդի գործունեության սկզբունքն այնպիսին է, որ նկարելուց հետո մի քանի րոպե անց արդեն կարելի է լուսանկար ստանալ, որի տպագրությունը տեղի է ունենում անմիջապես սարքի ներսում: Պոլյարոիդ լուսանկարչական սարքը ի թիվս այլ բաների, նաև ավտոմատ մութ սենյակ է, բայց շատ մանրակերտ:

Պոլյարոիդ ֆոտոխցիկը հորինել է ամերիկացի մի փայլուն գյուտարար՝ Էդվին Լանդը, որը ծննդով Օդեսայից է: Մեծ հետաքրքրություն ունենալով` օպտիկայի և քիմիայի նկատմամբ, նա ստեղծել է Polaroid ընկերությունը, իսկ նրա գլուխգործոց Պոլյարոիդը ոչ միայն եզակի տեսախցիկ էր, այլ նաև գիշերային տեսողության սարք, տարբեր տիպի ռենտգենյան ժապավեններ և շատ ավելի բաներ: Այդ հանճարի շնորհիվ է աշխարհն իմացել այն մասին, թե ինչպես են աշխատում 3D ակնոցները: Աշխարհին անսովոր նորույթներով անընդհատ զարմացնելու կարողության պատճառով 1950 թվականին Polaroid ընկերությունը ստացել է «Գյուտերի գործարան» անվանումը: Գյուտարարի դուստրը կարևոր դեր է խաղացել Պոլյարոիդ տեսախցիկի ստեղծման գործում: Մանկության տարիներին նա հարցրել է Լենդին, թե ինչու լուսանկարը չի հայտնվում նկարելուց անմիջապես հետո: Հորը նման հարց տալով աղջիկը չէր էլ կարող մտածել, որ դրանով նա որոշել է ակընթարթային լուսանկարչության ճակատագիրը: Այդ գաղափարը սկսել է անընդհատ հետապնդել Լանդին: Նոր տեսախցիկի աշխատանքի սկզբունքը հորինվել է մեկ ժամում (սկզբունքը այն է, որ սարքի ներսում լինի մինի ֆոտոլաբորատորիա, որտեղ  իրականացվում է լուսանկարի երևակում, ֆիքսում և չորացում մի քանի րոպեի ընթացքում), բայց դրա իրականացման համար պահանջվել է շուրջ երեք տարի: Լուսանկարչության աշխարհը բառացիորեն պայթել է 1946 թվականին նոր Պոլյարոիդ տեսախցիկի ներդրմամբ: Չնայած զգալի ծախսերին, ԱՄՆ-ի բնակչության կեսը այն գնել է, որպես ընտանեկան տեսախցիկ:

1980-ականների վերջը և 1990-ականների սկիզբը «նոր ռուսների» դասի առաջացման ժամանակաշրջանն է, որի խորհրդանիշերն են դարձել կարմրավուն կաշվե բաճկոնը, «Մերսեդես» մեքենան, ոսկե հաստ շղթան և անպայման Պոլյարոիդ ֆոտոապարատը: Ներկայումս Polaroid ընկերությունը մի փոքր կորցրել է իր ժողովրդականությունը, բայց այն դեռ հաջողություններ ունի: Polaroid-ը հիմա արտադրում է կոմպակտ տեսախցիկներ, գրպանի տպիչներ և, իհարկե, տեսախցիկներ (ներառյալ ակնթարթային): Polaroid Z340 ակնթարթային թվային ֆոտոխցիկը ամերիկյան վերջին նորությունն է, որը կարող է օգտագործվել նաև որպես սովորական թվային ֆոտոխցիկ:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular