ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհայտ է, թե ինչ նպատակով են ծախսվել տասնյակ միլիարդավոր դրամները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սույն թվականի մարտի 15-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը հոգաբարձուների խորհրդի նիստ է գումարել ու որոշել խորհրդի անդամներից ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության և ներգրավված այլ կողմերի հետ՝ պատերազմի ընթացքում հավաքագրված և օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով։ Հոգաբարձուների խորհուրդը նաև հայտարարել է, որ հետամուտ կլինի, որպեսզի փարատվեն հավաքագրված գումարների օգտագործման հետ կապված բոլոր կասկածները և ապահովվի հանրության վստահությունը։ Իսկ, որ հոգաբարձուների առանձին անդամների, հանրության և նվիրատուների մոտ կասկածներ կան հավաքագրված գումարների արդյունավետ ծախսման առնչությամբ, միանշանակ է: Խնդիրն այն է, որ պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ ավելի քան 52 միլիարդ դրամը, նվիրատվության ձևով փոխանցվել է կառավարությանը։

Աղմուկի պատճառն այն է, որ պատերազմից հետո մամուլում շրջանառվեցին լուրեր, որ կառավարությանը փոխանցված գումարը ոչ նպատակային է ծախսել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանշանակ հայտարարեց, որ 52 մլրդ դրամը մուտքագրվել է բյուջե և ծախսվել բյուջեի բոլոր ծախսերի ընդհանուր կաթսայում և որ անհնար է կոնկրետացնել, թե ինչի վրա են ծախսվել բարեգործական նպատակով հանգանակված միջոցները։ Մինչդեռ կառավարությունը պարտավոր է տրամադրել ստացված և ծախսված միջոցների վերաբերյալ հաշվետվություն: Կառավարությունը առ այսօր նման հաշվետվություն չի ներկայացրել: Ինչևէ, մարդիկ շոկի մեջ են ու պատասխաններ են ուզում, թե պատերազմի ժամանակ իրենց կողմից Հիմնադրամին ուղարկված տասնյակ միլիոնավոր դոլարներն ուր են, ինչի վրա է ծախսել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Չկան այս հարցերի պատասխանները, չկա նաև այն հարցի պատասխանը, թե Կառավարությունն ինչ իրավունքով է Հիմնադրամից միլիարդավոր դրամներ վերցրել: Մարդիկ այդ գումարները հանգանակել են բանակի, զինվոր համար, այլ ոչ թե Կառավարության ընթացիկ ծախսերը փակելու համար: Իհարկե, մի օր անպայմանորեն կպարզվի, թե ուր են փողերը, կամ ինչի՞ վրա են ծախսվել, մեղավորներն էլ պատասխանատվության կկանչվեն, բայց այս իշխանությունների օրոք դա չի լինի, քանի որ ոչ մի իշխանություն չի կտրում ճյուղը, որի վրա նստած է:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular