ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». «Քոչարյան» դաշի՞նք կստեղծվի. ընդդիմության լիդերները հանդիպել են

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օրեր առաջ ընդդիմության լիդերների հանդիպում է տեղի ունեցել: Տեղեկացանք, որ հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀՓՇ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ քննարկվել է գործող իշխանությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հարցը: Մենք տեղեկացանք, որ շատ նեղսրտած է եղել հատկապես Վազգեն Մանուկյանը, որը հայտարարել է, թե ինքը չի պատրաստվում ընտրություններին մասնակցել, ավելին՝ շարունակելու է փողոցային պայքարը, որի միջոցով վստահ է՝ կկարողանա հասնել ցանկալի արդյունքի:

Վազգեն Մանուկյանն իր խոսքում նշել է, որ հավաքված ուժերն այդպես էլ իրենց ողջ ռեսուրսը չօգտագործեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու համար, ինչի համար էլ այսօր ունեն նման իրավիճակ, երբ Փաշինյանն է որոշում՝ երբ եւ ինչ ձեւաչափով պետք է գնան ընտրությունների:

Ավելին՝ Մանուկյանն իր խոսքը կառուցել է` ակնարկելով, որ իրենց ներսում եղան ուժեր, ովքեր իշխանությունների հետ բանակցությունների գնացին, նրանց հետ հաշվի նստեցին, դրա համար էլ իրենք պարտվեցին:

Լիդերներից մի քանիսը փորձել են Մանուկյանին վստահեցնել, որ միայն այս տարբերակով կարող են հասնել իշխանափոխության, բայց Մանուկյանն անդրդվելի է մնացել: Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցելու ձեւաչափին, ապա ընդդիմության լիդերները վերջնական որոշում չունեն: Կարծես թե, բացի ՀՅԴ-ից ու Ռոբերտ Քոչարյանից, բոլորը կարծում են, թե պետք է ընտրություններին մասնակցել առանձին-առանձին: ՀՅԴ-ն ու Քոչարյանը հավանաբար կմասնակցեն «Քոչարյան» դաշինքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular