ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը մի պահ ձայնը բարձրացրել է, թե՝ չկասկածեք մեր Կառավարությանը… Արա Վարդանյանը գաղտնազերծել է հիմնադրամի փակ նիստում կատարված

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի մարտի 15-ին կայացած Հոգաբարձուների խորհրդի նիստում տեղի է ունեցել մի բան, որը երբևէ չի եղել հիմնադրամում իր ղեկավարման 14 տարիների ընթացքում։ Հիմա Հոգաբարձուների կարծիքները բաժանվել են երկու մեծ խմբի՝ մի մասը պնդում է, որ հիմնադրամից Կառավարությանը փոխանցված 52 միլիարդ դրամի ծախսման ուղղություններն ու արդյունավետությունը պետք է պարզել, հստակեցնել, թե ինչի՞ վրա է ծախսվել այդ գումարը, մյուս մասն ասում է, որ 107 միլիոն դոլարի պատմությունը պետք է ծածկադմփոց անել։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով մարտի 15-ին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկված հարցերին, ասաց հիմնադրամի նախկին տնօրեն, հասարակական-քաղաքական գործիչ Արա Վարդանյանը։

«Հիմա ձեր եթերում բացահայտելու եմ, թե ի՞նչ է քննարկվել այդ փակ նիստի ժամանակ։ Եվ այսպես, Հոգաբարձուների խորհրդի տարածած հայտարարությանը կողմ է քվեարկել 15 հոգաբարձու, դեմ՝ 8-ը, ընդ որում՝ կողմ քվեարկածներից 9-ը ՀՀ-ի և Արցախի պետական պաշտոնյաներ են, սփյուռքը ներկայացնող չի եղել։ Դեմ քվեարկողների մեջ երկուսը ներկայացրել են ՀՀ-ն և Արցախը, նախկին նախագահները, վեցը ներկայացրել են սփյուռքը։ Ստացվել է՝ սփյուռքը ներկայացնող վեց հոգին մյուս վեցի դեմ կարծիք են արտահայտել։ Սա աննախադեպ քվեարկություն է։ Ինչ վերաբերում է աուդիտ իրականացնող ընկերությանը, ապա ընկերությունից հայտնել են, որ չեն կարող ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված հաշվետվությունը 52 միլիարդ դրամի վերաբերյալ, քանի որ այդ հաշվետվություններում չկա մանրամասն նկարագրություն 52 միլիարդի վերաբերյալ։ Աուդիտը չի ընդունել Ատոմ Ջանջուղազյանի ներկայացրած հաշվետվությունը՝ ասելով, որ մենք նման հաշվետվություն ընդունել չենք կարող»,- ասաց Արա Վարդանյանը։

Ինչ վերաբերում է փակ նիստի ժամանակ տեղի ունեցած քննարկման մանրամասներին, ապա Վարդանյանը մեջբերեց Փաշինյանի ելույթից մի հատված։

«Քանի որ նիստը փակ է եղել, հիմա գաղտնազերծեմ. Փաշինյանն ասել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարները դա հոսող ջուր է, որը խառնվել է ընդհանուր ջրին, որը առվակից հոսել  է և խառնվել ընդհանուր ջրին, և մենք չենք կարող ասել, թե որը ուր է գնացել։ Որոշ այլ հայտարարություններ ևս արել է, որոնց մասին չեմ ասի, քանի որ դրանով կվնասեմ հիմնադրամի հեղինակությանը։ Փաշինյանը մի պահ ձայնը բարձրացրել է, թե՝ չկասկածեք մեր Կառավարությանը, բայց հոգաբարձուների անդամներից մեկն ուշքի է բերել նրան։ Իհարկե, ուշքի բերողի անունը չեմ տա։

Այնուհետև ելույթ է ունեցել աուդիտ իրականացնող ընկեության ղեկավարը և ասել, որ հիմնադրամի կողմից Կառավարությանը գումար փոխանցելը հակասել է հիմնադրամի կանոնադրությանը։ Հայտարարել է, որ պայմանագրերից մեկով կնքվել է մոտ 10 միլիարդ դրամի պայմանագիր, սակայն Ֆինանսների նախարարության կողմից փոխանցվել է 50 միլիոն դրամից ավելի, և աուդիտը պահանջել է ավել փոխանցված գումարը ետ վերադարձնել հիմնադրամին։ Աուդիտ իրականացնող ընկերությունը նաև ասել է, որ Ֆինանսների նախարարության կողմից չի ներկայացվել փողի ծախսագրման մասին հստակ հաշվետվություն։

Ստացվում է՝ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ միջազգային աուդիտն ասում է, որ ես չեմ կարող ընդունել ձեր կողմից իրականացվող գումարների ծախսագրումը, իսկ դա կարող է բերել հետևյալին՝ կամ հիմնադրամը կչեղարկի միջազգային աուդիտ ներկայացնող ընկերության հետ պայմանագիրը և այդ գործը կպատվիրակի պետական ինչ-որ կառույցի՝ օրինակ՝ վարչապետին կից գործող վերահսկողական ծառայությանը, որը վարչապետի կողմից հրահանգ ստանալուց հետո 107 միլիարդի հետ կապված թղթի վրա գրի, որ ամեն ինչ կարգին է, կամ այդ միջազգային աուդիտը կտա եզրակացություն, որտեղ գրված է լինելու, որ չեն ընդունում ծախսագրումները»,- ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահը՝ շեշտելով, որ ակնհայտ է, որ Կառավարությունը հօդս է ցնդեցրել 52 միլիարդ դրամը, բայց ի զարմանս իրեն՝ տեսնում է, որ այդ մասին լռում են նաև որոշ սփյուռքահայ հոբաբարձուների խորհրդի անդամներ, ինչպես, օրինակ, խորհրդի անդամ Պետրոս Թերզյանն է։

«Կասկածներ ունեմ, որ աշխատանք է տարվել 52 միլիարդ դրամը ծածկադմփոց անելուն կողմ քվեարկած վեց սփուռքահայ անդամների հետ։ Կոնկրետ Պետրոս Թերզյանի մասին կարող է մի օր որոշեմ խոսել, իսկ եթե որոշեմ խոսել, ես նրան կոչնչացնեմ, բայց հաշվի առնելով նրա ամագը, ես չեմ ուզում այդ մասին հիմա խոսեմ։ Բայց ակնհայտ է, որ ըստ տելեգրամյան ալիքների՝ հիմնադրամից կանխիկացվել է 9 միլիոն դոլար և այդ կանխիկացման գործընթացում ներառված են եղել նաև Էդուարդ Աղաջանյանը, Սիփան Փաշինյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հակոբ Արշակյանը։ Այս տեղեկատվությունն առկա է արդեն երկու ամիս, ուստի դիմում եմ ԱԱԾ-ին՝ ստուգե՛ք, տեղեկատվությունը, ու եթե իրականությանը չի համապատասխանում՝ հերքեք»,- ասաց Արա Վարդանյանը՝ տեսակետ հայտնելով, որ գործող իշխանությունն ունի նպատակ հիմնադրամը փակելու, ինչը, սակայն, թույլ չեն տալու։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular