ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միակ թերացումս եղել է այն, որ նեղ թայֆայական շահեր առաջ չեմ տարել․ Սոֆյա Հովսեփյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին, թե Հովսեփյանը չի կարող հպարտանալ պատգամավորական բուռն գործունեությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոnյանի այն հայտարարությանը, թե պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանն ու Գոռ Գևորգյանը չեն կարող հպարտանալ պատգամավորական բուռն գործունեությամբ։ Հովսեփյանի գրառումը՝ ստորև։

«Այսօր պարոն Սիմոնյանը իր խոսքում անդրադարձել է ինձ՝ որպես լուռ, ոչինչ չանող և հպարտանալու պատճառ չունեցող պատգամավորի, ով աչքի չի ընկել պատգամավորական գործունեությամբ։ Նշել է նաև, որ մի գուցե կարող եմ հպարտանալ հասարակական գործունեությամբ, բայց ոչ պատգամավորական։

Պարո՛ն Սիմոնյան, վստա՛հ, այն օրենքները, որոնք ես եմ բերել իմ նախաձեռնությամբ, վերաբերում են չափազանց մեծ շահառուների, և դրանք կիրառվում են ընդունման օրից․ այսօր էլ առիթ եմ ունեցել հատուկ շնորհակալության արժանանալ զոհվածի ծնողներից մեկից։ Չհաշված կրթության մեջ արված անհամեմատ մեծ աշխատանքս, որը ոչ նախարարությունը կարող է հերքել, ոչ՝ ԱԺ-ն ։ Գրավոր դիմումներիս քանակը գերազանցում է, վստահ եմ, ողջ ԱԺ պատգամավորների գումարային 50+%-ինը, ինչը կարող եք պարզել քարտուղարությունից։ Մարզային այցելություններս չունեն մրցակցության անգամ համեմատական, և որևէ պատգամավոր չի կարող ասել կամ ապացուցել ու հաստատել, որ իմ չափ այցելել է ողջ հանրապետության մարզեր, Արցախ և զբաղվել բոլոր խնդիրներով, ի դեպ 99% սեփական միջոցներով՝ աշխատավարձով։ Գործունեությանս ոլորտները չեն սահմանափակվում միայն կրթությամբ, ինչը կփաստեն քաղաքացիները։

Այո՛, միակ թերացումս եղել է մեկ տեղում, որ նեղ թայֆայական շահեր առաջ չեմ տարել, ուստի չէի կարող ի սկզբանե համարվել կարևոր գործունեություն ծավալած պատգամավոր։ Դեմ եմ եղել ու շարունակում եմ դեմ լինել բոլոր ապազգային, հակահայ ծրագրերին։ Պատերազմի ժամանակ, թե պատերազմից հետո առանց ամաչելու կարող եմ նայել թե՛ զոհվածի ծնողի, թե՛ գերեվարվածի ծնողի, թե՛ վիրավոր զինվորի աչքերի մեջ։ Թե կարող եք ու ձեր ԴՈւԽԸ այդքան հերքում է, դուք էլ նույնն արեք։

Պահանջս է անհարկի չվկայակոչել անունս, քանի որ ես, անկախ այն բանից, որ դուրս եմ եկել խմբակցությունից, երբեք անվանական որևէ մեկին անդրադարձ չեմ կատարել և չեմ կատարելու։

Մոնթեն ժամանակին ասել է «Իմ կենացը մի՛ խմեք, իմ գործը շարունակեք»։ Հիմա ես եմ ձեզ ասում նույնը ՝ մեջբերելով Մոնթեին։ Խաղաղություն ձեզ։ Ուրախ եմ, որ հայ եմ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular