ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք կապ ունի Կարմիր Շուկայում ինքնահրկիզման դեպքն «ադրբեջանցիների կողմից Նովրուզին հայերին հրկիզելու սովորության հետ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության ոստիկանությունը երեկ տեղեկացրեց, որ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի տներից մեկում հայտնաբերվել է 48-ամյա բնակիչ Վրեժ Պողոսյանի դին` հրկիզված վիճակում: Քննչական կոմիտեից հայտել էին, որ տղամարդը մարտի 21-ին, երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում, դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:

Մեկ օրվա տարբերությամբ ևս մեկ դեպք էր գրանցվել նույն տարածաշրջանում, այդ անգամ կին էր ինքնահրկիզվել։ Այս հանգամանքը համացանցում քննարկումների առիթ տվեց։ Քանի որ այս օրերին Ալիևները գտնվում են Ջդրդուզում՝ Նովրուզը նշելու նպատակով, համացանցում սկսեցին հրկիզումների դեպքերը կապել դրա հետ՝ հիշելով, որ մի ժամանակ ադրբեջանցիները Նովրուզի ժամանակ հայերին առևանգելու և հրկիզելու սովորություն ունեին։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանն էլ հետևյալ եզրակացությունն էր արել․ «Համակեցության մասին հեքիաթ պատմողներն ի՞նչ կասեն Կարմիր Շուկայի տարածքում հայ տղամարդու հրկիզված դիակի մասին։ Ի դեպ, ասեմ, որ թուրքը, այսպես ասած, անհավատներին մատաղ անելու, իսկ Նովրուզին նաև հրկիզելու սովորություն ունեն։ Չփորձեք մեր երկիրը հայաթափեք, մտքներիդ ծայրով չանցկացնեք մեզ համոզել, որ ճանապարհների ապաշրջափակումն ու համակեցությունը մեր ապագան է, դա մեր վերջնական կործանում է և այս տարածաշրջանից ընդմիշտ Հայի հետքի վերացման հիմքը»։

ԼՈՒՐԵՐ․com-ը Կարմիր շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք տղամարդու մահվան դեպքով նոր հանգամանքներ պարզվել են։ «Դեպքի առթիվ քննություն է  տարվում, ավարտից հետո պարզ կլինի։ Առաջին օրվանից ինչ տեղեկություն կա` դա է, իրավապահները զբաղվում են այդ հարցով»,- ասաց նա։ 

Համայնքի ղեկավարը հերքեց լուրերը, թե տղամարդը հոգեկան խնդիրներ է ունեցել․ «Հոգեկան խնդիրներ չի ունեցել, նորմալ մարդ էր, բանվոր էր աշխատում։ Ամուսնացած էր, ունի 4 անչափահաս երեխա»,- նշեց Աթայանը։ 

Սոնա Հարությունյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular