ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրությունների անհասկանալի օրացույցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Փաշինյանի հայտարարությունից հետո քաղաքական և հանրային առանձին շրջանակներում սկսվեց ընտրական ցուցակների անցողիկ համարներում ընդգրկվելու մրցավազքը: Եվ ուշադրությունից դուրս մնացին մի շարք առանցքային հարցեր, որոնք շատ կարևոր են հետագա սցենարների համար.

1. Ո՞վ և ինչպե՞ս որոշեց, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն հատկապես հունիսի 20-ին։ Մինչև սահմանադրական ընթացակարգերով այդ օրվան հասնելը Փաշինյանին հնարավորություն է տրվում ժամանակ շահել և ԱԺ-ում անցկացնել ցանկացած այլանդակ օրենք կամ փոփոխություն, որը պետության համար լինելու է շատ վատ, իր համար՝ կենսական։ Այս առումով արտահերթ ընտրությունների իդեայի հետևում ձևավորվում է ստվերային օրակարգ, ինչը տանում է Բաղրամյանի պրոցեսի կազմաքանդմանը։

2. Պարզվեց, որ արտահերթ ընտրությունը կարելի է հայտարարել ֆեյսբուքյան ստատուսով։ Պարզվեց նաև, որ արտահերթ ընտրություն կարող է հայտարարվել դրա համար լիազորություն չունեցող անձի կողմից՝ անտեսելով սահմանադրական կարգավորումները, իրավական ընթացակարգը։ Թե ինչու հերթական անգամ մարդիկ տրվեցին նրա մանիպուլյացիային, դժվար է ասել։

3. Արտահերթի գաղափարը հասունացել և ընդունվել է Բաղրամյան պողոտայի ընդդիմության ճնշման տակ. ավելի ստույգ՝ տասնյակ հազարավոր մարդկանց ճնշման տակ։ Այդ դեպքում ով է, առանց մեր կարծիքը լսելու, օր նշանակում։ Նման լիազորություն չուներ ոչ ոք. ինչ ֆորմատում էլ ծնված լիներ այդ ամսաթիվը։ Եվ այստեղ է, որ հարթակը իրեն պահել է իրավիճակին ոչ համարժեք։ Դուք հարթակ եք, որովհետև մենք ենք ձեզ լիազորել փողոցում գտնվողներիս հարթակ լինել ու որոշումներ կայացնել։ Այդ դեպքում ձեր իներտությունը որևէ բացատրություն չունի։

4. Ինչու ընտրությունները չեն կարող լինել ասենք՝ հոկտեմբերի 10-ին, որի դեպքում հնարավորություն կլիներ նոր ԸՕ ընդունումը, որտեղ ակտիվ մասնակցություն պետք է ունենար Բաղրամյան փողոցը։ Ողջ հարգանքով հանդերձ խորհրդարանական ընդդիմության հանդեպ, հիշեցնեմ, որ ԲՀԿ-ն վերջին ընտրություններին ստացել է  8,26 տոկոս, ԼՀԿ-ն ՝ 6,37 տոկոս։ Իսկ իշխող ուժը ընդհանրապես երկիրը բերել է աղետի ու ավերել ամեն ինչ։ Հետևաբար նման նեղ ֆորմատներով նրանք այս պահին իրավունք չունեն կուլիսներում կարևորագույն որոշումներ կայացնել։ Սա կարծում եմ այն կարևոր հանգրվանն էր, որ ստիպում է մտածել, որ 17-ի հարթակն այլևս անցյալում է ու հրատապ անհրաժեշտություն է նոր ձևաչափ ստեղծելու, որը կկարողանա ավելի ակտիվ մասնակցել պրոցեսներին։ Ունենալով պետության ողջ գիտակից շերտի աջակցությունը ու ֆեյսբուքից իմանալ ընտրության օրվա մասին ուղղակի անթույլատրելի է։ Ի դեպ, անտրամաբանության համատեքստում ընտրությունների օր կարելի էր նշանակել ասենք մայիսի 30-ը, հունիսի 13-ը, կամ նույնիսկ փետրվարի 31-ը, որ իմքայլական նախարարի սրտով լիներ։

5. Իբր լարվածությունը թուլացնելու նպատակով պլանավորվող արտահերթ ընտրության հետևում ընդունվում են ամենավտանգավոր իրավական ակտերը, որոնք պրոցեսները տանելու են Փաշինյանի համար կառավարելի հունով։ Մինչև հունիսի 20-ը Փաշինյանն ընդունելու է ամենավտանգավոր օրենքները, որոնք կօգնեն նրան պատշաճ պատրաստվել արտահերթին։

6. Չկա որևէ երաշխիք, որ ընտրությունները չեն կեղծվելու։ Մարդը, որ կեղծում է ամեն ինչ, ով ամեն հաջորդ օր փոխում է նախորդ օրվա ասածները, չի կարող կազմակերպել արդար ընտրություններ։ Գործի է դրվելու կեղծիքի ողջ զինանոցը։ Մենք դրա ականատեսը եղանք մարտի 1-ին։ Իսկ ո՞վ է բռնելու նրա ձեռքը հունիսի 20-ին։

7. Եվ ամենակարևոր հարցը. ինչու ընդդիմությունն այդքան հեշտությամբ ընդունեց Փաշինյանի կողմից թելադրվող օրակարգը։ Ինչպես ընդդիմադիր ուժերի հարթակը տրվեց երկրի թիվ մեկ կեղծարարի և մանիպուլյատորի հարկադրանքին։ Ինչու թույլ տրվեց, որպեսզի որոշում կայացնի մի մարդ, ով երկիրը հասցրել է կատաստորֆիկ ճգնաժամի, բզկտել է երկրը ատելությամբ ու թշնամանքով, տապալել է բանակցությունները, թշնամուն հանձնել Արցախի մեծ մասը, տվել հազարավոր զոհեր, խեղել բազմաթիվ ճակատագրեր։ Ինչպես նա դարձավ խաղի կանոններ թելադրող, ընտրության օր որոշող։

8. Կա մի հարց, որն առանձին քննարկման կարիք ունի։ Շատերը, այդ թվում մարդիկ՝ ում ես հարգանքով եմ վերաբերվում և նրանց կարծիքը կարևորում՝ հայտարարում են, թե արտահերթ ընտրություններին մասնակցել չի կարելի, այն լեգիտիմացնում է Փաշինյանի արածները, այն կտանի վերջնական կործանման և այլն։ Ընդունում եմ, որ կա նման ռիսկ, համարենք մերժեցինք, բայց այդ դեպքում ո՞րն է ռացիոնալ առաջարկը։ Եթե ոչինչ չարվի, եթե այս իշխանությունը մնա, ապա նոր կուրստները և նոր ստորացումները անխուսափելի են. Այս հարցում կա գրեթե համահայկական կոնսենսուս։ Եթե կատեգորիկ մերժում ենք ընտրության գաղափարը, ապա զուգահեռ պետք է ներկայացվի այլ ծրագիր՝ ինչպես ազատվել այս իշխանությունից. հակառակ դեպքում բոլորս հայտնվում ենք իռացիոնալ դաշտում։ Կարծում եմ, որ մինչև սահմանադրական ընթացակարգերով ընտրությունների գնալու ժամանակահատվածը մենք պետք է օգտագործենք այս հարցադրումը, այս դիլեման ինտենսիվ քննարկելու համար, և միայն դրանից հետո վերջնական որոշում կայացնել։ Դրանով մենք մի կողմից՝ օրակարգ ձևավորելու նախաձեռնությունը կվերցնենք իշխանության ձեռքից, մյուս կողմից՝ այդ ինտենսիվ քննարկումների և այլևս բաց խոսելու պրոցեսում կարող է ձևավորվել պայքարի նոր ավելի էֆեկտիվ ձևաչափ։


Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular