ԱՀԿ-ի փորձագետները ժխտել են կորոնավիրուսի կապը Ուհան քաղաքի լաբորատորիայի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆmir24.tv-ն գրում է, որ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության ներկայացուցիչները հերքել են կորոնավիրուսի ծագման վերաբերյալ մեկ տեսություն ևս: Նրանք հայտնել են, որ չինական Ուհան քաղաքի լաբորատորիայից վիրուսի արտահոսք չի եղել: Այդ մասին հայտնել Global Times հրատարակությունը:
Փորձագետները ստուգում են անցկացրել Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայում և եզրակացրել, որ արտահոսքը ուղղակի չափազանց քիչ հավանական է:
«Կորոնավիրուսի ծագումը հետախուզելու առաքելությունը այլևս չի կենտրոնանա այդ ուղղության վրա, քանի դեռ նոր ապացույցներ ի հայտ չեն եկել», - ասել է ԱՀԿ-ն:
ԱՀԿ-ի կորոնավիրուսի ծագման մասին ամբողջական զեկույցը կարող է հրապարակվել այս շաբաթ: Հեղինակները նշում են, որ ուշացումը պայմանավորված է ոչ թե խմբի անդամների միջև եղած տարաձայնություններով, այլ հնարավորինս ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն հավաքելու և տրամադրելու ցանկությամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը