ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի նախագահը սպառնացել է Հայաստանին և Ռուսաստանին հակամարտության վերսկսմամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

dni24.com-ն գրում է, որ Իլհամ Ալիևը, որը Ադրբեջանի նախագահն է, սպառնացել է Հայաստանին ու Ռուսաստանին բաց ռազմական բախմամբ: Նրա խոսքով` Ռուսաստանի Դաշնությունն արդեն սկսել է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը իր երկրի հետ սահմաններին, ինչը մտահոգություն է առաջացնում իշխանությունների մոտ: Ալիևը նշել է, որ եթե Ռուսաստանը չվերանայի իր սահմաններին զորամիավորումներ տեղակայելու իր ծրագրերը, ապա երկրի իշխանությունները ստիպված կլինեն հրաժարվել Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահների տեղակայումից:

Բացի այդ, նախագահը չի բացառել տարածաշրջանում հրադադարի պայմանագրերի խախտման հնարավորությունը:

«Տարածաշրջանի սասանված հավասարակշռությունը կարող է մեզ ստիպել ավելի վճռական գործողությունների դիմել: Հայաստանը կարող է ցանկացած պահի սրել հակամարտությունը այսպես կոչված, «Լաչինի միջանցքով» իր զորքերը Լեռնային Ղարաբաղի տարածք մտնելով: Չի բացառվում, որ Ռուսաստանը օգնի Երևանին սպառազինության արդիականացման գործում», - ասվել է Ալիևի հայտարարության մեջ:

Ռուս զինվորականներն, իրոք, նոր ռազմաբազա են հիմնել Սյունիքի շրջանում: Ըստ Ալիևի` եթե զինվորները չփոխեն իրենց տեղակայման վայրը, ապա Ադրբեջանը ստիպված կլինի իր ուժերը տեղաբաշխել Հայաստանի սահմաններին, որը կհանգեցնի տարածաշրջանում իրավիճակի բարդացման:

Նյութը հրապարակամն պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular