ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ տանձ եք ուտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շատերը չգիտեն, որ աշխարհում կա տանձի ավելի քան հազար տեսակ, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է աճելու պայմաններով, չափերով ու պտուղներով: Սակայն բոլորն էլ հարուստ են օգտակար նյութերով ու շատ օգտակար են մարդու օրգանիզմի համար։ Օգտակար նյութերի թվում են А, С, К, РР, վիտամիններն ու В  խմբի բոլոր վիտամինները։ Բացի այդ, պտուղները պարունակում են մեծ քանակությամբ կալիում, կալցիում, նատրիում, մագնեզիում, ֆոսֆոր, ծծումբ, երկաթ, քլոր ու բոր:

Միաժամանակ տանձը ցածր կալորիականությամբ միրգ է համարվում, դրա 100 գրամը ընդամենը 47 կկալ է պարունակում։

Տանձի օգուտը

Մեկ տանձը պարունակում է բջջանյութի օրական նորմայի մինչև 20%-ը։ Այդ սննդային բջջանյութերն անհրաժեշտ է մեր մարսողական համակարգին։ Բացի այդ, բջջանյութը կապում է ճարպային թթուները, դրանով իսկ նվազեցնելով խոլեստերինի մակարդակը: Ամենից շատ սննդային բջջանյութ պարունակվում է թեթև չհասած տանձի մեջ։

Հետաքրքիր է, որ այս մրգում շատ շաքար կա, բայց այն ավելի քիչ վնաս է հասցնում դիաբետիկներին, քան, oրինակ, խնձորը, քանի որ այն մեծ քանակությաբ սորբիտ է պարունակում: Այս քաղցր նյութը շաքարավազի փոխարինիչ է, որն անվտանգ է դիաբետիկների համար:

Պետք է հաշվի առնել, որ տանձի կեղևը ոչ պակաս օգտակար է, քանի որ այն ունի ֆլավոնոդիներ, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում սրտի և անոթների վրա, ինչպես նաև նվազեցնում են մազանոթների փխրունությունը, արյան կարմիր բջիջները դարձնում են ավելի առաձգական:

Հնարավո՞ր է արդյոք տանձի օգնությամբ նիհարել

Ամերիկացի գիտնականների մի խումբ հետազոտություն է անցկացրել։ Դրան մասնակցել է 45-65 տարեկան 40 տղամարդ ու կին: Փորձը 12 շաբաթ է տևել։

Նրանց, ովքեր կանոնավոր կերպով ուտում էին միջին չափի երկու տանձ, հաջողվել է նիհարել ավելի նկատելիորեն, քան վերահսկող խմբի այն մարդկանց, որոնք մեկ բաժակ համադրելի կալորիականության ըմպելիք էին խմում: Գիտնականներն ընդգծում են, որ տանձի դիետիկ ազդեցությունը կապված է նյութափոխանակության վրա դրա ազդեցության, ոչ թե կալորիաների սպառման կրճատման հետ:

Կարելի՞ է սոված ժամանակ տանձ ուտել

Մասնագետները խորհուրդ չեն տալիս սոված ժամանակ տանձ ուտել հենց բջջանյութի բարձր պարունակության պատճառով։ Բանն այն է, որ կոպիտ բջջանյութով հարուստ մթերքները գրգռում են ստամոքսի և աղիների լորձաթաղանթը։ Սա կարող է փորացավ ու ստամոքսի կծկումներ առաջացնել:

Ինչպե՞ս տանձ ընտրել

Որ պտուղը լինի հյութեղ ու քաղցր, պետք է նախքան գնելն ուշադիր ուսումնասիրել այն

Հասուն, լավ որակի տանձը կարելի է հեշտությամբ որոշել արտահայտված բույրով ու շոշափելով: Այն չպետք է լինի շատ պինդ կամ շատ փափուկ։

Ուշադիր ստուգեք տանձի կեղևը, համոզվեք, որ դրա վրա վնասված մասեր ու բծեր չկան: Շագանակագույն բծերը պոչի հատվածում հուշում են, որ տանձը թարմ չէ։

Տանձի հասունությունը միշտ չէ, որ կարելի է ըստ գույնի տարբերակել: Կան տեսակներ, որոնք կանաչ են մնում անկախ հասունացման աստիճանից։ Բայց շատ դեպքերում ձևավորված կարմիր «թուշիկը» վկայում է պտղի հասունության մասին։

Տանձի որակը որոշելու ամենաարդյունավետ միջոցն այն կտրելն ու փորձելն է: Պտուղը պետք է լինի խիտ ու առանց փափուկ հատվածների:

Վնասն ու հակացուցումները

Իր բոլոր օգտակար հատկություններով հանդերձ տանձն օգտակար է միայն չափի մեջ՝ օրական մի քանիսը բավական է։ Ավելորդ օգտագործումը հանգեցնում է ստամոքսի խանգարումների։

Այն խորհուրդ չի տրվում օգտագործել մարդկանց, որոնք ունեն ստամոքսի խոց, գաստրիտ ու աղեստամոքսային տրակտի այլ հիվանդություններ։ Թթու տեսակների պտուղները հակացուցված են տարեց մարդկանց, դրանք խորացնում են նյարդային համակարգի խանգարումները, ինչպես նաև մեծացնում են ախորժակն ու դժվար են մարսվում:

Պետք է հիշել, որ տաձի վրայից չի կարելի ջուր խմել։ Դա կհանգեցնի պտուղների խմորման ու օրգանիզմի խանգարմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular