ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 23)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Օդերևութաբանության համաշխարհային օր, Բոլիվիա՝ Ծովի օր, Զամբիա՝  Աֆրիկայի օր, Հունգարիա և Լեհաստան՝ Հունգարա- լեհական բարեկամության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1307 - կաթողիկոս է օծվել Կոնստանդին Գ Կեսարացին:

1869 - ծնվել է գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանը:

1874 – ծնվել է գեղանկարիչ, գրաֆիկ Տիգրան Փոլատը:

1914 – ծնվել է հայ խորհրդային մեխանիկ-գիտնական Արթուր Սողոմոնյանը:

1923 - վախճանվել է մեծագույն գրող, բանաստեղծ, հեքիաթագիր, նաև հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը:

1937 - ՀԽՍՀ խորհուրդների 9-րդ արտակարգ համագումարում ընդունվել էՀԽՍՀ նոր սահմանադրությունը, որի հիմքում ընկած են եղել ԽՍՀՄ 1936 թվականի Սահմանադրության սկզբունքները։

1966 - ստեղծվել է ՀԽՍՀ  ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը Օհան Դուրյանի ղեկավարությամբ:

1988 - ԼՂՀ-ում և Ստեփանակերտում սկսվել են բազմօրյա գործադուլները ԼՂՀ-ն Հայաստանին միացնելու պահանջով:

- հայտնի իրավապաշտպան Անդրեյ Սախարովը նամակ է հղել Գորբաչովին, որտեղ կոչ է արել գտնել Ղարաբաղի հարցի լուծման  «վճռական, դեմոկրատական և սահմանադրական» եղանակ:

1990 - կապված Նոյեմբերյան-Երևան ավտոճանապարհին  գտնվող Բաղանիս-Այրում գյուղից միջպետական ավտոճանապարհի գնդակոծության հետ հայկական զինված ստորաբաժանումները մտել են այդ գյուղ և գրավել այն, որի արդյունքում զոհվել է 8 ադրբեջանցի:

2004 - Ռուսաստանի խոշորագույն պետական բանկերից մեկը՝ «Վնեշտորգբանկ»-ը դարձել է «Հայխնայբանկ»-ի բաժնետոմսերի 70 տոկոսի սեփականատերը։

2007 - Երևանի քաղաքապետ Երվարդ Զախարյանն ու Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը Հայաստանի մայրաքաղաքում բացել են «Մոսկվայի տուն»-ը:

2009 - Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին:

2009 – վախճանվել է քանդակագործ Ղուկաս Չուբարյանը:

2015 - Գառնիում ավելի քան 2 հազար բնակիչ ստորագրահավաքով  պահանջել է դադարեցնել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցումը՝ նշելով, որ այն պատուհաս կդառնա Գառնիի կիրճի, Ազատ գետի և գյուղի բնության համար։ 

2016 – վախճանվել է օպերային երգիչ Գեղամ Գրիգորյան:

2019 - կայացել է համապետական շաբաթօրյակ, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Համազգային թատրոնի հարակից տարածքում ծխուկներ հավաքել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1749 — ծնվել է ֆրանսիացի աստղաբան, մաթեմատիկոս Պիեռ-Սիմոն Լապլասը:

1769 – ծնվել է անգլիացի երկրաբան և քարտեզագիր Ուիլյամ Սմիթը:

1801 - Սանկտ-Պետերբուրգում սպանվել է Պավել 1-ին ռուսական ցարը:

1841 — Լոնդոնում Ռիչարդ Բիերդը բացել է Եվրոպայում առաջին ֆոտոսրահը:

1842 – վախճանվել է ֆրանսիացի գրող Ստենդալը, որը հանդիսանում է հոգեբանական վեպ ժանրի հիմնադիրներից մեկը:

1848 - Հունգարիան հայտարարել է իր անկախությունը Ավստրիայից:

1857 - առաջին վերելակն է տեղադրվել Նյու Յորքում Բրոդվեյ սիթի- 488 հասցեում:

1876 - ռուս գիտնական Պավել Յաբլոչկովը արտոնագրել է իր ստեղծած էլեկտրական լամպը:

1891 - Անգլիայում առաջին անգամ ֆուտբոլային դարպասի համար օգտագործվել է ցանց:

1910 - ծնվել է ճապոնացի նշանավոր ռեժիսոր Ակիրա Կուրոսավան:

1919 - Միլանում լրագրող Բենիտո Մուսոլինին հիմնել է իր ֆաշիստական քաղաքական կուսակցությունը:

1956 – հռչակվել է առաջին իսլամական հանրապետությունը` Պակիստանը:

1966 — 400 տարյա ընդմիջումից հետո Հռոմում հանդիպել են Հռոմի պապը և Կենտրբերիի արքեպիսկոպոսը:

1983 — ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը` առաջին անգամ խոսել է Ստրատեգիական Պաշտպանական Առավելության ծրագրի մշակման մասին:

1992 – վախճանվել է ավստրիացի տնտեսագետ Ֆրիդրիխ ֆոն Հայեկը:

1994 - Սիբիրում վթարի է ենթարկվել Airbus A310 ինքնաթիռը, որի հրամանատարը ղեկը հանձնել էր իր անչափահաս որդուն, զոհվել է 75 մարդ:

2001 - «Միր» տիեզերական կայանը խորտակվել են Խաղաղ օվկիանոսում Ֆիջի կղզու մոտակայքում:

2011 – վախճանվել է անգլիացի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը:

2013 – վախճանվել է ռուս գործարար, մաթեմատիկոս, միլիարդատեր Բորիս Բերեզովսկին:

2019 — Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմատ Տոկաևը երկրի մայրաքաղաքը վերանվանել է Նոր-Սուլթանի ի պատիվ նախկին նախագահի:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular