ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ Իվան Գրոզնու գահ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անհիշատակ ժամանակներից ի վեր, Ռուսաստանի պետության ուժն ու հարստությունը խորհրդանշել են յոթ խորհրդանիշներով՝ Մոնոմախի գլխարկը, ինքնիշխանության խնձորը (գունդ), գայիսոնը, ցարական թիկնոցը, ռինդաները (թիկնապահներ), թագավորական կնիքը և, իհարկե, գահը: Ռուսական գահերի շարքում ամենահներից մեկը Իվան 4-րդ Գրոզնի ցարի գահն է, որը զարդարված է հմտորեն իրականացված փղոսկրյա փորագրություններով: Այն իրենից ներկայացնում բարձր փայտե թիկնաթոռ:

Գահը ծածկված է փղոսկրյա փորագրված պատկերազարդ թիթեղներով, իսկ պատկերներում աստվածաշնչյան Դավիթ թագավորի արարքներն են, ինչպես նաև փորագրված են դիցաբանական կենդանիներ:

Կա մի լեգենդ, որի համաձայն` գահը Ռուսաստանում է հայտնվել Բյուզանդիայից Իվան 3-րդի երկրորդ կնոջ ՝ Սոֆիա Պալեոլոգի շնորհիվ: Նա այն որպես նվեր է բերել Իվան 4-րդի ծնողների՝ Ելենա Գլինսկայայի և Վասիլի 3-րդի հարսանիքին: Այս վարկածի գրավոր հաստատումը Սիգիզունդ ֆոն Հերբերսթայնի «Նոթեր մոսկովյան հարցերով» աշխատությունն է, որտեղ հեղինակը նկարագրում է իր հանդիպումը Վասիլի 3-րդի հետ, որի ընթացքում վերջինս նստած է եղել փղոսկրե գահի վրա: Այսինքն, ըստ ֆոն Հերբերսթայնի, Իվան Գրոզնու հարսանիքից դեռ շատ առաջ այդ գահը գտնվել է մոսկովյան Կրեմլում:

Այնուամենայնիվ, կա մեկ այլ վարկած, որի համաձայն՝ «փղոսկրյա աթոռը» տրվել է որպես նվեր Իվան 4- ին, քանի որ նրա թագավորության ժամանակաշրջանին են վերաբերում փղոսկրյա գահին վերաբերող փաստաթղթերը: Հավանաբար այդ պատճառով էլ այն կոչվում է «Իվան Գրոզնու գահ»: Գիտնականները համընդհանուր կարծիքի չեն նաև այդ գահի ստեղծողների հարցում, քանի որ դեռ 17-րդ դարի կեսերին մոսկովյան արհեստավորներն իրականացրել են դրա վերականգնումը` կոտրված փղոսկրե թիթեղները փոխարինել են նորերով: Գահի հին պատկերների հիման վրա որոշ փորձագետներ կարծում են, որ գահը պատրաստել են եվրոպական արհեստավորները, բայց կարծիքներն այստեղ նույնպես տարբերվում են: Ինչ-որ մեկը դրանք վերագրում է իտալացի վարպետների ստեղծագործություններին, մյուսները` գերմանացիներին: Որոշ գիտնականներ կարծում են, որ գահը բյուզանդական արհեստավորների աշխատանքն է, կամ հնարավոր է նաև հայ արհեստավորների:

Ցար Իվան Գրոզնու գահը փղոսկրյա փորագրություններով առաջին գահն է եղել Ռուսաստանում: Դրանից առաջ իշխաններն ու թագավորները նստել են փայտյա գահերի վրա, որոնք երեսպատված են եղել ոսկով և զարդարված են եղել թանկարժեք քարերով: Այնուամենայնիվ, Ռուսաստանի հյուսիսցի արհեստավորները ևս վարպետ են եղել ոսկորների փորագրման գործում: Օրինակ՝ պապական ունցիա Հովհաննես Պլանո Կարպինին 1245 թվականին իր զեկույցում գրել է, որ լինելով ի պատիվ Ոսկե հորդայի խան Գույուկին ընտրելու միջոցառմանը տեսել է գերեվարված ռուս վարպետ Կուզմային և նրա կողմից երիտասարդ խանի համար պատրաստված շքեղ փորագրված գահը, որը զարդարված է եղել ոսկով և թանկարժեք քարերով ... Ընդ որում փորագրությունները խիստ զարմացրել են պապական բանագնացին, որը մինչ այդ իհարկե ծանոթ է եղել իտալացի վարպետների շատ գործերին:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular